Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղրամիսն ավարտված է. տանն ունեցած բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ նա ստիպված է գործ ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի տեսքով «գլխացավի» հետ, որը շարունակվում է 30 տարվա ընթացքում: Այդ մասին «Ի՞նչ պատճառով Լեռնային Ղարաբաղի հին հակամարտությունը կարող է կրկին ակտիվանալ» իր հոդվածում գրում է բրիտանացի վերլուծաբան Թոմաս Դե Վալը: Նրա խոսքով՝ տասնութ ամիս անց Փաշինյանը դեռեւս սիրված է, եւ նրա կուսակցությունն ունի խորհրդարանական մեծամասնություն: Եւ, այնուամենայնիվ, Փաշինյանն այժմ բախվում է այն խնդրի հետ, որին գրեթե մշտապես առնչվել են քաղաքական հեղափոխությունների խարիզմատիկ առաջնորդները. այն է, մասնավորապես, թե ինչպես անցում կատարել փողոցային քաղաքականությունից կայուն կառավարմանը: «Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը նման է գոծող հրաբխի, եւ դրա ժայթքումը կարող է աղետալի լինել»,-գրում է Դե Վալը: Վերլուծաբանը հիշեցնում է, որ Փաշինյանն ու Ալիեւնը հանդիպել են մի քանի անգամ, եւ բռնության մակարդակը կտրուկ կրճատվել է շփման գծում: Սակայն, ընդգծում է նա, որ կոնֆլիկտը չի կարող լուծվել փակ սենյակում միայն երկրների առաջնորդների հետ, քանի որ դա «հասարակության ազգային գիտակցության մեջ արմատացած» հակամարտություն է: Խոսելով Ադրբեջանի տրամադրվածության մասին՝ Դե Վալն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ազգային միասնության աղբյուր է. կառավարությունն ուղղորդում է այդ տրամադրվածությունը, սակայն թույլ չի տալիս հանրությանը չափազանց շատ արտահայտվել: «Եթե Ղարաբաղի հարցում մի քանի ամսվա կտրվածքով ավելի դրական ազդանշաններ ունենալուց հետո առաջիկա բանակցությունների ժամանակ քննարկման համար առավել նշանակալի թեմա չլինի, Ադրբեջանը կարող է հայտարարել, որ իր համբերությունը սպառվում է, եւ հիասթափված է Երեւանից ստացվող նոր մտքերի բացակայության հետեւանքով: Այդ տարածաշրջանում իրավիճակը կարող է վերադառնալ դիվանագիտական փակուղու ավելի ծանոթ դինամիկային, երկու երկրների ագրեսիվ հռետորաբանությանը եւ 1994 թվականի հրադադարի ավելի լուրջ խախտումների կրկին ծագած վտանգին»: Եթե իրավիճակը կրկին վատթարանա, դա փորձություն կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար, որոնք վերջին երկու տարվա ընթացքում շատ հանգիստ են վերաբերվել Լեռնային Ղարաբաղին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին թույլ տալով իրենց վրա վերցնել կառավարումը: Սակայն նրանք այլընտրանք չունեն, քան ավելի ակտիվ լինելն ու նոր գաղափարների եւ նոր մոտեցումների ձգտելը՝ այդ քայքայող հակամարտության վերսկսումը կանխելու համար»,- գրել է վերլուծաբանը:
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55