ARM | RUS |

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 20-ամյակը

18.10.19 | 23:07

Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին: Նիստին մասնակցել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանն ու Էլինա Ասրիյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, դեսպաններ, ֆակուլտետի ուսանողներ ու շրջանավարտներ: Այս մասին Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից։ «Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ֆակուլտետը բոլոր շրջանավարտների անունով ցուցակ էր կազմել, որտեղ ամեն մեկը կարող էր ստորագրել իր անվան դիմաց: Հանդիսավոր նիստի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2019 թվականը հիրավի առատ էր հոբելյաններով՝ ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակը, որը նշվեց մեծ շուքով, ինչպես նաև համալսարանի կրտսեր զավակի՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համար, որը բոլորում է իր հիմնադրման 20-ամյակը: Նաղաշ Մարտիրոսյանը ներկաներին պատմեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկի ընթացքի մասին՝ նշելով, որ այն սկսվել է հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրը, խոնարհումի և ոգեկոչման արարողություններով՝ ծաղիկներ դնելով հայ առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու մոտ, ապա խնկարկում կատարելով ֆակուլտետի հիմնադիր դեկան Գառնիկ Անանյանի շիրիմին: Այնուհետև Նաղաշ Մարտիրոսյանն անդրադարձավ ֆակուլտետում երեկ կայացած «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով գիտաժողովին`հույս հայտնելով, որ այն կդառնա միջազգային՝ ներառելով բոլոր այն խնդիրները , որոնք սերտորեն առնչվում են լրագրողի մասնագիտությանը: Նաղաշ Մարտիրոսյանը ներկայացրեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման պատմությունը՝ սկսելով լրագրողների առաջին սերունդներից, որոնց անուններն առավել քան խոսուն են. «Ժուռնալիստիկայի բաժնի 1954 թվականի շրջանավարտների թվում էին գրող, հրապարակախոսներ Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը, հայ մամուլի պատմության նվիրյալներից, բանասիրության դոկտոր Լիդա Գևորգյանը և այլք,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը,-1960-ից 80-ականներին Հայաստանի մշակութային կյանքում բացառիկ դեր ունեցած «Գարուն» ամսագրի խմբագիրները ևս ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտներ են եղել, ՀՀ գրողների միության նախագահներից երկուսը դարձյալ Ժուռնալիստիկայի բաժնի ուսանողներ էին»: Ֆակուլտետի դեկանը խոսեց նաև այն ակտիվ մասնակցության մասին, որ ֆակուլտետն ունեցել է տարբեր ժամանակներում երկրում ծավալվող իրադարձություններին. «Մեր ֆակուլտետի ուսանողներից ոմանք Հայաստանի երրորդ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների երևելի դեմքերից էին, շրջանավարտներից շատերը, այդ թվում նաև իմ ընկերը՝ Նորայր Մարուքյանը, Արցախյան ազատամարտի մասնակիցներ»: Նաղաշ Մարտիրոսյանը կարևորեց նաև հեռատես այն անհատների ջանքերը, որոնք համոզված էին, որ ինչպես այլ մասնագիտությունների, այնպես էլ ժուռնալիստիկայի դեպքում մասնագիտական բարձրագույն կրթությունն անհրաժեշտ է. «ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ , 1999 թվականի հոկտեմբերի 1-ին հիմնադրվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, և որոնումների ու կայացման բարդ տարիներին, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, այն դարձավ ոլորտի առաջատարը»: Նաղաշ Մարտիրոսյանի դիտարկմամբ, այժմ մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների աննկարագրելի արագ փոփոխվող ժամանակահատվածում, և կրթությունը նույնպես պետք է այդ փոփոխությանը համընթաց քայլի: «Թերևս այս մարտահրավերները հաղթահարելու նպատակով է պայմանավորված անընդհատ թարմացվող մեր ուսումնական պլաններն ու նոր առարկաներով համալրվող դասացուցակները, որոնցից են՝ Գլոբալ տեղեկատվամիջոցներ, Տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներ և հասարակություն, Լրագրություն և մարդու իրավունքներ»,-փաստեց Նաղաշ Մարտիրոսյանը,-Նորացումներն ու թարմացումները վերաբերում են նաև ֆակուլտետի տեխնիկական զինվածությանը»: Ամփոփելով խոսքը՝ դեկանը նշեց, որ 1986 թվականի վերաբացումից մինչ օրս ֆակուլտետը տվել է մոտ 2000 շրջանավարտ: «Մեր ֆակուլտետի կարևոր առաջադրանքներից մեկն էլ մեր ուսանողներին գրել սովորեցնելուց առաջ մտածել սովորեցնելն է՝ ազատ մտածել», - կարևորեց Ն. Մարտիրոսյանը: Այնուհետև իր ու ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի անունից ներկաներին ողջունեց ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և շնորհավորեց ֆակուլտետի 20-ամյակը: «Լրագրության դերը, իհարկե, հնարավոր չէ թերագնահատել, բավական է հիշել այն դրույթը, որի համաձայն՝ ցանկացած իրադարձություն այն ժամանակ է իրական դառնում, երբ դրա մասին պատմում են ԶԼՄ-ները»,- ասաց Էլինա Ասրիյանը: Ըստ նրա՝ լրագրողի ներդրումն ու դերն անգնահատելի է արժեքների, հանրային կարծիքի ձևավորման և անձ կրթելու հարցերում. «Նախկինում մարդն ինքն էր տեղեկատվություն «հայթայթում», հետո մարդը ստանում էր տեղեկատվությունն ու դրա մեկնաբանությունը, և նրան մնում էր միայն այն տեղավորել իր աշխարհի ընկալման պրիզմայի մեջ,-պարզաբանեց Էլինա Ասրիյանը,- այսօր մենք ունեն մի իրավիճակ, երբ մեզ հրամցնում են և՛ փաստը, և՛ մեկնաբանությունը, և՛ երբեմն աշխարհի պատրաստի մոդելը»: Ելույթի վերջում Էլինա Ասրիյանը նկատեց, որ լրագրության կարևոր գործառույթներից մեկը թերապևտիկ գործառույթն է. «Երբ անձն անընդհատ շրջապատված է բացասական տեղեկատվությամբ, նրա մոտ բարձրանում է տագնապայնությունը, և ես խորհուրդ կտամ տեսնել լավը, արձանագրել լավը և գրել լավի մասին»: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Լենա Նազարյանն իր ելույթում կարևորեց այն դերը, որը ֆակուլտետն ունեցել է Հայաստանում խոսքի ազատությունը նվաճելու և վերանվաճելու գործում: «Այսօր նաև մեր խոստումի օրն է, որ մենք շարունակելու ենք ջանք գործադրել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի զարգացումն ու արդիականությունն ապահովելու ուղղությամբ, ձայն բարձրացնել ի պաշտպանություն խոսքի ազատության՝ առանց այն միամիտ ակնկալիքի, որ այս պայքարը կարող է մի օր վերջանալ»,- ասաց Լենա Նազարյանը: Նրա խոսքով, այսօր Հայաստանում խոսքի ազատությունն ապահովված է 100 տոկոսով՝ չնայած ապատեղեկատվությանը, կեղծ լուրերին և զրպարտումներին, որ մի քանի ժամով հայտնվում են մեր էկրաններին և մեզ տանում ծուռ հայելիների աշխարհով: «Խոսքի ազատությունն անվիճելի նվաճում է և անառարկելի արժեք, այն պաշտպանում է ոչ միայն քաղաքացիներին, այլև կառավարություններին»,- շեշտեց Ազգային ժողովի փոխնախագահը: Լենա Նազարյանը ելույթում ներկայացրեց նաև իր դիտարկումները՝ համախոհներ գտնելու ակնկալիքով: «Այսօր նույնիսկ հասուն ժողովրդավարություն ունեցող երկրներում հակաժողովրդավար ուժերը կիրառում են մեդիագործիքներ՝ հակաժողովրդական արժեքներ տարածելու համար,- ասաց տիկին Նազարյանը,- այդ պատճառով էլ այժմ որոնվում են մեխանիզմներ՝ պաշտպանվելու ժամանակակից մեդիայի մանիպուլացնող ազդեցություններից, և մարդիկ պետք է կարողանան այս մեդիաաղմուկից գլուխ հանել»: Ըստ նրա՝ խնդրի լուծումը միայն գիտելիքահենք հանրության, էթիկական սկզբունքներով առաջնորդվող լրագրության ստեղծման մեջ է, որը կօգնի մարդկանց դուրս գալ ծուռ հայելիների աշխարհից: Հանդիսավոր նիստի ժամանակ ընթերցվեց նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների էթիկայի կանոնագիրքը: Ելույթ ունեցան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:


Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01