ARM | RUS |

Գեղարքունիքի մարզպետն ամփոփեց աշխատանքային մեկ տարին

18.10.19 | 23:14

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի Ծաղկունք համայնքի համանուն հյուրատանը մարզային եւ հանրապետական ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփեց իր աշխատանքային գործունեության մեկ տարին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ասուլիսը կրում էր «100+ փոփոխություն Գեղարքունիքի մարզում» խորագիրը։ Ասուլիսի ընթացքում Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերին, գրանցված ձեռքբերումներին, առաջընթացին, համագործակցություններին, համայնքներում հրատապ եւ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին, դրանց վերաբերյալ տվեց պարզաբանումներ։ «Մենք այսօր ասուլիսի անցկացման վայրն այստեղ առանձնահատուկ ենք ընտրել, քանի որ այս համայնքում, որը ոչ մի անգամ չի եղել մարզի զբոսաշրջային քարտեզի վրա, հիմա վերելք է ապրում գյուղական տուրիզմը եւ էկոտուրիզմը՝ շնորհիվ այս հյուրատան ծավալած գործունեության»,-ասուլիսի սկզբում նշեց մարզպետը: Անդրադառնալով կրթության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Գնել Սանոսյանը նշեց, որ 2019 թվականի բյուջետային տարվա սկզբին մարզի 44 դպրոցներում կատարվել է աշխատավարձի բարձրացում՝ միջին մանկավարժական դրույքի մինչև 10 տոկոսի չափով։Մարզպետը նշեց, որ մեկ տարվա ընթացքում 61 դպրոցներում կատարվել են 560 միլիոն դրամի շինարարական-վերանորոգման եւ գույքի ձեռքբերման աշխատանքներ: Մարզի 6 դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվանից գործում են «Արմաթ» Ինժեներական լաբորատորիաներ, որտեղ հաճախում են շուրջ 160 աշակերտ: 45 դպրոցում գործում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ՝ 112 խմբում հաճախում են շուրջ 1200 աշակերտ: «Նոր ուսումնական տարում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության , Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքապետարանների համագործակցությամբ բացվել է 5 նախակրթարան: «Դասավանդիր Հայաստան» ծրագրի հետ համագործակցությամբ սահմանամերձ եւ հեռավոր համայնքներում համալրվում են մանկավարժական թափուր տեղերը:Նկատելի հաջողություններ ունենք դպրոցաշինության ոլորտում: Այժմ պետական միջոցներով ընթանում են Զոլաքարի թիվ 2, Գավառի թիվ 2 եւ Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցների կառուցման աշխատանքները: Շուտով հիմքից նոր շենքեր կկառուցվեն Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ եւ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցների հին շենքերի տեղում: Մարզի երեք գյուղերում՝ Ջիլում, Շատջրեքում եւ Լեռնահովիտում, դարձյալ պետական միջոցներով, կկառուցվեն մինչեւ հարյուր տեղանոց մոդուլային դպրոցներ:Վարդենիսի թիվ 2,3,4 հիմնական դպրոցներն իրենց պատմության մեջ առաջին անգամ կանցնեն կենտրոնացված ջեռուցման՝ շնորհիվ համայնքապետարանի եւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության տրամադրած , ինչպես նաեւ դպրոցների կողմից տնտեսված միջոցների հատկացման: Ակնառու ձեռքբերում եմ համարում Գեղարքունիքի գյուղի միջնակարգ դպրոցում բարերարի միջոցներով լրագրական դասասենյակի ստեղծումը եւ աշակերտական ամսաթերթի հրատարակումը, որտեղ հիմնականում տեղ են գտնում դպրոցականների հոդվածները: Թերեւս, նման նախադեպ ոչ միայն մեր մարզում, այլ նաեւ Հայաստանում դժվար է գտնել: Գավառի պետթատրոնի շահագործումից հետո թատերական կյանքը շատ ավելի է աշխուժացել մարզում: «Թատերական Գավառ» փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի առաջատար թատրոնները, խոսում է այն մասին, որ մեր մարզի մշակութային կյանքը գտնվում է ճիշտ ճանապարհի վրա: Բացի այդ, սուբվենցիոն 103 ծրագրերի ցանկում իրականացվում են նաեւ մշակութային ծրագրեր: Թանգարան է հիմնվում Լճաշենում, հիմքից մշակույթի տուն է կառուցվում Մեծ Մասրիկում, 15 համայնքներում կառուցման ավարտական փուլին են մոտենում ֆուտբոլի փոքր խաղադաշտերի շինարարությունները, որոնք իրականացվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ մարզպետարանի ու համայնքապետարանների համագործակցությամբ»,-ներկայացրեց մարզպետը: Խոսելով առողջապահության ոլորտում գրանցված ձեռքբերումների մասին՝ Գեղարքունիքի մարզպետը թվարկեց, որ Սեւանի բժշկական կենտրոնում տեղադրվել է համակարգչային շերտագրման սարք, որն իր նշանակությամբ առաջինն է Գեղարքունիքի մարզում: Գավառի ԲԿ-ն ձեռք է բերել էնդոսկոպիկ վիրահատական սարք, որը թույլ է տալիս իրականացնել էնդոսկոպիկ վիրահատություններ հենց տեղում։ Մարտունու ԲԿ-ում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հեմոդիալիզի ծառայության բացման ուղղությամբ: Վարդենիսի հիվանդանոցը նվիրատվությամբ ձեռք է բերել բիոքիմիական անալիզատոր սարքավորում բարերարի միջոցներով տեղադրվել է արեւային փոքր էլեկտարէներգիայի արտադրության կայան: Շուտով Մարտունու ծննդատունը 9,5 միլիոն դրամ արժողությամբ ուլտրաձայնային հետազոտման սարք ձեռք կբերի: Նոյեմբերից սկսվելու են Մարտունու ԲԿ-ի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: «Վարդենիսի հիվանդանոցը մեկ տարի առաջ երեք միլիոն դրամից ավելի պարտքեր ուներ կուտակած: Նոր տնօրենի նշանակման արդյունքում այսօր արդեն այս բուժհիմնարկն ունի 3 միլիոն դրամի տնտեսում: Ուզում եմ դրվատել նաեւ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի արդյունավետ աշխատանքը, ինչի շնորհիվ սոնոգրաֆիայի ծառայությունից մեկ ամսում հիմնարկում մուտք է եղել ավելի քան 400 հազար դրամ, այն դեպքում, երբ նախորդ տնօրենի օրոք այդքան գումար մուտքագրվել է ողջ տարվա ընթացքում »,- հավաստեց Գնել Սանոսյանը: 2018 թվականի հոկտեմբեր ամսից մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքներից կրճատվել է 983 ընտանիք: «Սրանք այն ընտանիքիներն են, որոնք ունեն լավ տներ, ավտոմեքենաներ, ապահով կենցաղ, սակայն համակարգ են թափանցել զարտուղի ճանապարհներով: Նման ընտանիքների ընդգրկումն այլեւս կբացառվի: Մեր հետեւողական աշխատանքի արդյունքում այս պահին մարզում չունենք մուրացիկ կամ թափառող երեխաներ»,-ասաց բանախոսը: Առավել լուրջ ձեռքբերում է արձանագրել քաղաքաշինության ոլորտը: 2019 թվականի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվում են 7 ճանապարհների հիմնանորոգման եւ միջին նորոգման աշխատանքներ: Այս ծրագրերով մինչեւ ընթացիկ տարվա ավարտը կհիմնանորոգվի շուրջ 37 կիլոմետր տարբեր նշանակության ավտոճանապարհ, որի ներդրումը կազմելու է 3 միլիարդ 558.4 միլիոն դրամ: 2019 թվականի ընթացքում իրականացվել եւ իրականացվում են մարզի համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 103 սուբվենցիոն ծրագիր, որոնց փաթեթների ընդհանուր գումարը կազմում է 128 ծրագիր։ «Այսպես, 2018 թվականին մարզպետարանի կողմից մարզում իրականացված սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրերի ծավալները կազմել են 952 միլիոն դրամ, մինչդեռ այս տարի դրանք հասնում են 5 միլիարդ 182 միլիոն դրամի, իսկ մյուս գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում մարզում իրականացվող կապիտալ շինարարության ծավալները հասնում են 10 միլիարդ 228 միլիոն դրամի: Այսպիսի ձեռքբերում մարզի պատմության մեջ ոչ մի անգամ չի եղել, ու այս պահին ողջ մարզը վերածվել է շինհրապարակի: Միայն ճանապարհաշինության ոլորտում ներդրվել է 6,1 միլիարդ դրամ, ինչի արդյունքում մենք ասֆալտապատում ենք 72 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական ու համայնքային նշանակության ճանապարհներ: Համեմատական կարգով ասեմ, որ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում միասին վերցրած հիմնանորոգվել է ընդամենը 68 կիլոմետր ճանապարհ: Շատ կարեւոր էր Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 12,5 կիլոմետր գրունտային ճանապարհի ասֆալտապատումը, որով արդեն Հայաստանի հյուսիսային մարզերն ու Ջավախքն ամենակարճ ճանապարհով կապվում են Արցախին: Այն խթանելու է նաեւ Սեւանա լճի հյուսիսարեւելյան ափերի գյուղական բնակավայրերի զարգացմանը, զբոսաշրջության ակտիվացմանը: Հավելեմ, որ այս ճանապարհահատվածի ասֆալտապատումը չէր հաջողվել իրականացնել անգամ Խորհրդային Միության օրոք:Մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ուժեղացրել ենք համայնքային ենթակառուցվածքները՝ 17 բնակավայրերում կառուցելով ոռոգման, 13 համայնքներում՝ խմելու ջրի մատակարարման համակարգեր, բազմաթիվ համայքներում՝ լուսավորվածության ցանցեր: ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով իրականացվում է հրատապ լուծում պահանջող 16 ծրագիր՝ 428 միլիոն դրամ ընդհանուր արժեքով»,-ասաց Գնել Սանոսյանը: Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ մարզպետը նշեց, որ մարզում այս տարվա մայիս ամսին անցկացված «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» բիզնես համաժողովում ներկայացված ծրագրերից իրականացվել են երկուսը, ընթացքի մեջ են յոթ այլ ծրագրեր, 18 ներդրումային ծրագրեր կամ նոր գաղափարներ սպասում են իրենց մեկնարկին։ Օտարերկրյա ներդրողների հետ ընթանում է ակտիվ համագործակցություն: «Շատ կարեւոր ձեռքբերում կլինի Արգիճիի ջրամբարի կառուցումը մասնավոր ներդրողի կողմից, որոշակի պայմաններով: Համագործակցում ենք երկու գործընկեր ներդրողների հետ: Սրանով Հայաստանում առաջին անգամ մասնավոր ներդրողների միջոցներով կկառուցվի ռազմավարական կարեւորության ջրամբար՝ գյուղատնտեսական ու բնապահպանական մեծ նշանակությամբ:12 համայնքներ այս ջրամբարի կառուցման արդյունքում կանցնեն ինքնահոս ոռոգման: Շինարարությունը կարժենա 5-5,5 միլիոն դոլար, այն դեպքում, երբ տարիներ առաջ կառավարությունն ութ միլիոն դոլարից ավելի ծախս է արել՝ մի քանի համայնքների համար Սեւանա լճի ջրերի վրա պոմպակայաններ կառուցելով, տարեկան հսկայական քանակի էլեկտրաէներգիա ծախսելով ու Սեւանի ջրային ռեսուրսները վատնելով»,-ուշադրություն հրավիրեց մարզպետը: Անդրադառնալով արտաքին տնտեսական կապերի եւ համագործակցության ոլորտին՝ բանախոսը նշեց, որ համագործակցության արձանագրություն է ստորագրվել Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Ռոյալ ֆրոնտ» ներդրումային ընկերության հետ։ Հուշագիր է նախապատրաստվում նաեւ «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» հետ: Առաջիկայում համագործակցության նոր հուշագիր կստորագրվի Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի հանրապետության Իզերի Դեպարտամենտալ խորհրդի միջեւ։ «Հոկտեմբերի վերջերից կամ նոյեմբերի սկզբներից մարզում կլինեն Միացյալ Էմիրությունների եւ Չինաստանի պատվիրակությունները: Հանդիպումների ընթացքում մենք կդնենք նոր խոշոր ու զարգացող ծրագրերի հիմքերը: Լուրջ ակնկալիքներ ունենք նաեւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի հետ համագործակցության ծրագրերից:Գերակա ուղղությունները լինելու են երեքը՝ գյուղատնտեսություն, տուրիզմ եւ այլընտրանքային էներգետիկայի արտադրություն: Այս նկատելի ձեռքբերումներն ազդակ են լինելու, որ եկող տարում մենք կարողանանք բազմապատկել ներդրումները, կապիտալ շինարարության ծավալները, առաջ քաշել նոր ծրագրեր ու գաղափարներ»,-վստահեցրեց մարզպետը: Գնել Սանոսյանն անդրադարձավ նաեւ ֆինանսական, գյուղատնտեսության, ՏԻՄ, երեխաների իրավունքների պաշտպանության, հողաշինարարության եւ հողօգտագործման ոլորտներում գրանցված արդյունքներին: «Յուրահատուկ էր մարզում ձկան փառատոնի անցկացումը: Հողաշինարարության ոլորտում մեր մասնագետների կողմից հայտնաբերվել է 1500 հեկտար թաքցված վարելահող, որոնք մշակողները ոչ մի լումայի վարձ չեն մուծել հողօգտագործման դիմաց: Պետական աջակցության շնորհիվ Ճամբարակի տարածքում 50 հեկտարից ավել աշնանացան է կատարվել, ստեղծվել են ինտենսիվ այգիներ մի քանի տասնյակ հեկտարների վրա, իրականացվում են անասնապահության զարգացման խոշոր ծրագրեր, աղբահանություն իրականացնող համայքների թիվն ավելացել է 10-ով: Հիմնովին ապահովված է մարզպետարանի աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը, մարզային ենթակայության հիմնարկներում անցկացված աուդիտների արդյունքում բացահայտել ենք բազմաթիվ օրինախախտումներ, որոնց հիմքերով հարուցվել են քրեական գործեր: Այս ամենը չէր լինի, եթե արդյունավետ ու համագործակցված չաշխատեին մարզպետարանի ստորաբաժանումները, համայնքապետարանները, մարզի ուժային կառույցները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, զանգվածային լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները»,-ամփոփեց մարզպետը՝ կանգ առնելով նաեւ զանազան պատճառներով չիրականացված մի շարք ծրագրերի վրա, որոնց մեկնարկը տրվելու է եկող տարվա ընթացքում: «Ուզում եմ անձամբ ներողություն խնդրել մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Արծվանիստ, Չկալովկա համայնքների, Ցամաքաբերդ եւ Գոմաձոր բնակավայրերի բնակիչներից, որտեղ նախատեսված ճանապարհաշինական աշխատաքները կյանքի չկոչվեցին մի շարք պատճառներով, որտեղ մարզպետարնը չուներն իր մեղքի բաժինը: Բոլոր ուղղություններում աշխատանքները կմեկնարկեն եկող տարվա գարնանից, առանց իսկ կասկածելու: Մարտունի քաղաքի մարզադաշտի կառուցումն էլ ձգձգվել է ոչ թե մեր, այլ մարզադաշտի սեփականատիրոջ ու քաղաքապետարանի անհաջող բանակցությունների պատճառով: Կարծում եմ, որ բոլորն էլ ըմբռնմամբ կմոտենան հարցերին ու շատ շուտով կտեսնեն իրական արդյունքները»,-ամփոփեց Գնել Սանոսյանը: Ապա մարզպետը պատասխանեց տարբեր լրատվամիջոցների բազմաբնույթ հարցերին: Խոսրով Խլղաթյան


Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

10:42

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների...

10:23

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք...

10:09

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր...

09:57

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի...

09:43

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների...

09:28

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

09:05

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...

20:04

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01