ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե ինչու են ծանուցագրեր ուղարկվել ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին: «Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»,-ասվում է հայտարարությունում։ Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ 2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերի շրջանակներում տվյալներ են ստացվել նշված շինարարական աշխատանքները իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացնելու և շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի հետ կապված նաև բացատրություն է ստացվել ՍԴ նախագահ հորից՝ Վարդան Թովմասյանից: Բացի այդ, վերջինիս առաջարկվել է նյութերով նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության շրջանակներում փորձագետներին թույլատրել հետազոտել իրենց պատկանող առանձնատան տանիքը, ինչը սակայն, նրա կողմից մերժվել է: Ընդ որում, ընդառաջելով Վ. Թովմասյանի ցանկությանը՝ նրան առաջարկվել է բացատրությունը տալ իր իսկ տանը, այդ նպատակով Վ․Թովմասյանի առանձնատուն է այցելել ՀՀ ԱԱԾ աշխատակից, սակայն նա, փոխելով դիրքորոշումը, նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ վարչական շենքում՝ իր իսկ կողմից հրավիրված փաստաբանների ներկայությամբ: Նախապատրաստվող նյութերով միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը ճշգրտելու, ինչպես նաև իրականում չկատարված աշխատանքները ընդունած պաշտոնատար անձանց պարզելու ուղղությամբ:
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55