ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայողի օրը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը աշխատանքներ կիրականացնի այս համակարգում ևս աշխատավարձերի ու սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարի շնորհավորանքում նշվում է. «Քրեակատարողական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, Արդարադատության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, մարդասիրությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն ձեռք մեկնելու ու նրա վերասոցիալականացմանը նպաստելու կարողությունը պետք է լինեն ձեր աշխատանքի ուղենիշերը: Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը, արդեն որպես օրինապաշտ քաղաքացի, պետք է պատրաստ լինի հասարակություն ու նորմալ կյանքի վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. ՔԿՀ-ներում պահվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացմամբ, սպորտով զբաղվելու հնարավորությամբ: Միայն զբաղվածությունը, ինքնակրթվելն ու զարգանալը կնպաստի տարբեր խնդիրների վերացմանն ու լուծմանը: Վստահ եմ՝ փոքր, բայց հաստատուն քայլերով մենք միասին կհասնենք մեր ընդհանուր նպատակին: Խնդիրներով ու մարտահրավերներով ճանապարհին ձեզնից պահանջվում է սկզբունքայնություն, պատրաստվածության բարձր աստիճան ու նվիրում, իսկ Արդարադատության նախարարությունը Կառավարության գլխավորությամբ աշխատանքներ կիրականացնի աշխատավարձերի ու սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ծառայողական առաջընթաց ու բարի ծառայություն, իսկ ձեր ընտանիքներին՝ երջանկություն և բարօրություն»։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03