Սույն թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Թումանյանի երազանքն էր ունենալ հայկական ակադեմիա, որի ստեղծման համար նա ջանքեր էր գործադրում հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարիներին: Եվ խորհրդանշական էր, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան ստեղծվելու էր Հայրենական մեծ պատերազմի դժվարին օրերին՝ հաջորդող տասնամյակներում իր կարեւոր ավանդը բերելով մեր երկրի զարգացմանը»: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների UNESCO-ի օրացույցում են ընդգրկվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակը եւ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը խորագրով հայտերը: «Միջազգային նշանակության այս իրադարձությունները հավուր պատշաճի անցկացման նպատակով տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ եւ ծրագրեր»,- ասաց Երանուհի Մարգարյանը: Նստաշրջանի մասնակիցներն իրենց զեկուցումներով վերլուծեցին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ու գործունեությունը պատմագիտության, ազգագրության, արվեստաբանության եւ լեզվաբանության տեսանկյուններից: Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 25-ը: Հոկտեմբերի 22-ին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության եւ ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկուցում: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը եւ Երեւանի պետական համալսարանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01