ՍԴ-ն իր որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումի հարցով ՍԴ կայացրած որոշմանը:
«Օրենքի լեզուն որեւէ տեղ չի ասում, որ կարող ես դիմել ՍԴ միայն այն պարագայում, երբ արդեն իսկ առկա է ՍԴ որոշումը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչելու:
Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր-անդամ խնդրի ուսումնասիրմանը, ապա ՍԴ-ն կարող է քննել գործ, եթե կա համապատասխան դիմում: Ցույց տվեք որեւէ տեղ, որեւէ հատված ԱԺ-ի կողմից ներկայացված դիմումի մեջ, որտեղ խոսվում է այն մասին, որ խորհրդարանը խնդրում կամ հայցում է ՍԴ-ից՝ մեկնաբանել ՍԴ անդամ-դատավոր հասկացությունների միջեւ հարաբերակցությունը: Ավելին, ԱԺ դիմում հավելվածում հստակ գրված է, որ մեզ համար այս պահի դրությամբ ՍԴ դատավոր-անդամ վեճը կարեւոր չէ: Բայց ՍԴ-ն առանց մեր դիմումի անդրադարձել է դրան»:
Դիտարկմանը, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները նշել են, որ հետքայլ չի լինելու, նա անշեց. «Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից: Հետքայլ չի լինելու նրանից, որ պետական մարմինները պարտավոր են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՍԴ-ն չունենալով վերադաս մարմին, այդուհանդերձ ունի պարտավորություն չշեղվել իր սահմանադրական առաքելությունից:
ՍԴ-բն պետք է լուծի սահմանադրական ճգնաժամերը, ոչ թե խորացնի ճգնաժամեր: Ես խորապես մտահոգված եմ այն մեկնաբանությամբ, որ տրվել է ՍԴ-ի կողմից կապված այն հարցի հետ, որ մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի, ԱԺ-ն չի կարող էական կարգապահական խախտման հիմքով դիմել ՍԴ: Սա նշանակում է, որ ՍԴ-ն, ըստ էության, առանց համապատասխան խնդրանքի, մենկաբանել է օրենքը եւ այնպիսի մեկնաբանություն է տվել, որ այդ օրենքը դարձել է հակասող Սահմանդրությանը:
Այսինքն ՍԴ-ն այս որոշմամբ առնվազն զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից: Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ սահմանադրական անվտանգությունը, սահմանադրական արդարադատության վիճակը կարող է խաթարված լինել»:
Հարցին, թե որն է լինելու «Իմ քայլը» խմբակցության հաջորդ քայլը, ԱԺ հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Իմ քայլը» ելնելով իր իրավասություններից իրականացնելու է համապատասխան գործողություններ: Ենթադրում եմ, որ կլինեն հայտարարություններ, հետագա գոծընթացներ՝ կապված երկրում սահմանադրական անվտանգության այս կարեւորագույն տարրերի պահպանման հետ:
Շատ վտանգավոր է մի վիճակ, երբ պետական որեւէ մարմին շեղվում է իր սահմանադրական առաքելությունից: Այդ շեղվելու համար ստեղծված է ՍԴ-ն: Իսկ եթե ՍԴ-ն է շեղվում իր սահմանադրական առաքելությունից, ի՞նչ անես: Սա լրջագույն խնդիր է, որը որեւէ իրավազորության շրջանակներում, որեւէ երկրում չունի միանշանակ լուծում:
ԱԺ-ի արձագանքն էլ պետք է սրան լինի. ԱԺ-ն պետք է արձագանքի՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ մենք գործ ունենք սահմանադրական հավասար ինստիտուտների հետ եւ որեւէ մեկը չի կարող վերցնել գործառույթ մյուսին զրկել իր սահմանադրական գործառույթները կատարելուց»:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03