ԱԺ-ն անընդհատ անելիք ունի մինչեւ իր լիազորությունների ավարտը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին եւ դիտարկմանը, որ ՍԴ վերջին որոշումից հետո խորհրդարանն այլեւս անելիք չունի: «ԱԺ-ն շարունակելու է իր լիազորությունների շրջանակներում իրականացնել իր գործունեությունը, այդ թվում նաեւ անդրադառնալ ՍԴ-ի կայացրած որոշման քննարկմանը: Այդ որոշումը որոշակի առումով զարմանալի է բոլորիս համար: Բոլորս ակնկալում էինք, որ ՍԴ-ն կարող է նաեւ բովանդակային առումով մերժել այդ հարցի քննարկումը, բայց արդյոք ՍԴ-ն այս փուլում եւ այս ընթացակարգով կարող էր նման մերժում տալ: Իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետեւ այն հարցադրումները, որ բարձրացված են ՍԴ աշխատակարգային որոշման մեջ, պետք է դառնային քննարկման առարկա: Եթե դա լիներ ՍԴ-ի ըստ էության որոշում, գուցե ինչ-որ առումով, մեծ վերապահումներով կարելի էր որոշ հատվածների հետ տեսականորեն համաձայնել: Բայց սա ընդամենը աշխատակարգային որոշում էր, եւ այս փուլում ՍԴ-ն չէր կարող անդրադառնալ մի շարք հարցերի: Մասնավորապես, ՍԴ-ն չէր կարող անդրադառնալ ժամկետի հետ կապված հարցին, որովհետեւ ժամկետը վերաբերում է ԱԺ գործառույթներին: ԱԺ կանոնակարգ օրենքում է նախատեսված այն ժամկետը, որը տրված է խմբակցությանը՝ ԱԺ որոշման տեքստ ներկայացնելու համար»,-ընդգծեց Վարդանյանը: Նա նկատեց, որ ցանկացած անձ կարող է բացել Սահմանադրական դատարանի մասին օրենքը եւ տեսնել, որ այս ընթացակարգին համապատասխան որեւէ ժամկետ նախատեսված չէ: «Մյուս հիմքը, որ նշել է ՍԴ-ն, բացարձակապես որեւէ հիմքով ընդունելի չէ: Ըստ էության, ՍԴ-ն վերազանցել է իր լիազորությունները այս հատվածում եւ նշել, որ քանի դեռ ՍԴ երեք դատավորներ չեն դիմել ՍԴ-ին եւ կարգապահական պատասխանատվության որեւէ դատավոր չի ենթարկվել, ապա այդ հիմքով ԱԺ-ն չի կարող դիմել ՍԴ դատավորի լիազորությունների դադարման հարցով: Սա նույնպես անընդունելի է»-ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը: Նշենք, որ ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01