ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համայնքի ղեկավարին՝ ՀՈԱԿ-ի մասնաշենքից 194,82մ2 մակերեսով տարածքը տուրիզմի զարգացման նպատակով, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ին տրամադրելու համար, ինչը բավարարվել է: Այնուհետև՝ ՀՈԱԿ-ի տնօրենը 2015 թ. դիմել է Գառնի համայնքի նախկին ղեկավարին՝ իր ղեկավարած կառույցի շենքի վերանորոգման համար բյուջեից գումար տրամադրելու համար: Արդյունքում՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ին տրամադրել է 6.535.000 ՀՀ դրամ գումար, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենն այդ գումարը ծախսել է իրեն պատկանող ՀԿ-ի կողմից զբաղեցված տարածքի վերանորոգման համար, որի հետևանքով Գառնի համայնքին հասցվել է էական վնաս: Նշված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2016 թվականից սկսած, «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ն, հանդիսանալով ոչ առևտրային կազմակերպություն, ՀՈԱԿ-ի տնօրենի ղեկավարության ներքո և Գառնի համայնքի նախկին ղեկավարի թողտվությամբ, օգտագործման նպատակով կազմակերպությանը տրամադրված վերոհիշյալ տարածքն օգտագործել է որպես հանդիսությունների սրահ, իսկ ստացված մոտ 480.000 ՀՀ դրամ եկամուտը չի մուտքագրվել ՀԿ-ի դրամարկղ և հափշտակվել է: Պարզվել է նաև, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավարը միջնորդել է՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում իր հարսին որպես խմբավար աշխատանքի ընդունելու հարցում, ով աշխատանքի ընդհանրապես չի հաճախել, իսկ նրա անվամբ 2016թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում դուրս գրված ընդհանուր 448.793 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը վատնման եղանակով հափշտակվել է: Բացի այդ, ՀՈԱԿ-ի տնօրենը «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ է հրամանագրել նաև իր դստերը, սակայն վերջինս նույնպես փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ 2015թ. հունվար ամսից մինչև 2016թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում որպես աշխատավարձ դուրս գրված 903.432 ՀՀ դրամ գումարը յուրացվել է ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից: Միաժամանակ պարզվել է, որ 2016 թվականի ընթացքում «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի պարի խմբակներ այցելող թվով 5 երեխաների՝ ընդհանուր 120.000 ՀՀ դրամի չափով ուսման վարձերը չեն մուտքագրել ՀՈԱԿ-ի դրամարկղ և յուրացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից: Քրեական գործի շրջանակներում ՀՈԱԿ-ի տնօրենը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասով (3 դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ՝ հացաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ: Պետությանը պատճառված վնասի մի մասն արդեն վերականգնվել է, իսկ իսկ մնացած մասը ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը պարտավորվել է վերականգնել առաջիկայում: Նախաքննությունը շարունակվում է:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01