Այն, որ կառավարության գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը ավելացվել է 1,5-2 անգամ, խոսում է այն մասին, որ վարչապետը գործում է գաղտնի եւ նրա բոլոր պնդումները, թե ինքը պետք է լինի թափանցիկ, վերաբերում է միայն երեւի խորովածի փառատոններին եւ գինի-փարթիներին, եւ սա մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ 3 մլն վարչապետ կա: Հիմա այդ երեք միլիոնին հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձը բարձրացրել է: Ես դեմ չեմ, որ նախարարների աշխատավարձը բարձրանա, բայց Փաշինյանը հրապարակում հավաքված մարդկանց հարցրե՞լ է: Կարծում եմ՝ ոչ:
Հաջորդ մարտահրավերը Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն սարքելն է, այլ Հայաստանը ժողովրդավարությունից դիկտարորական տոտալիտար երկիր դարձնելն է»,-ասաց Շարմազանովը:
Նա զուգահեռ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի եւ Ադոլֆ Հիտլերի միջեւ նշելով, որ ժամանակին Հիտլերն ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է սիրո եւ համերաշխության մասին, հայտարարում էր, որ վենդետա չի լինելու. «Սակայն այսօր տեսնում ենք, որ բոլոր նրանք, որոնք չեն կզում Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրեկտիվների տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ: Երեկ էլ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշումէ ՍԴ նախագահի վրա եւ շինծու է: Հատկապես, երեք փաստաբաններից մեկը նշեց, որ այն հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է համաներման տակ է ընկնում»
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01