Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր Է առաջարկել Երեւանում կեսժամյա վայրԷջքով՝ առանց ուղեւորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երեւանում ուղեւորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից եւ տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ուղեւորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երեւանում վայրԷջքի ընթացքում նրանք կմնան օդանավում, նրանց բեռները չեն տեղափոխվի, իսկ տարանցման առավելագույն ժամանակը կկազմի 35 րոպե»,-հավելել են Georgian Airways-ում:
Մեկ մարդու հաշվով տոմսերի արժեքը կազմում Է 193 եվրո՝ երկու ուղղությամբ:
Ավիաճյուղի աղբյուրը «Ինտերֆաքս-Տուրիզմ» պորտալին պատմել Է, որ միջանկյալ վայրԷջքներով մինչեւ Թբիլիսի չվերթներն իրականացվում են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ թռիչքների արգելման պահից:
«Դրանում ոչ մի նոր բան չկա: Վրացական ավիաընկերությունները կարող են ՌԴ-ից կատարել տարանցիկ չվերթներ, դա օրենքի խախտում չԷ»,-ընդգծել Է նա: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելում Է հուլիսի 8-ից ՌԴ-ի տարածքից չվերթներ կատարել Վրաստան:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01