ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայանալիք նիստից առաջ հայտարարել է, որ Սիրիայում հրադադարը կշարունակվի: Այս մասին տեղեկացնում է Haberler.com կայքը:
Ըստ նրա՝ հնարավոր են միայն փոքր բախումներ թուրքերի և քրդերի միջև, բայց անգամ դրանք շատ փոքրաթիվ կլինեն:
Թրամփը սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել և բարձրացնել մաքսատուրքերը, եթե նա իրեն ոչ պատշաճ դրսևորի: ԱՄՆ նախագահն այս մասին հայտնել էր նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում անցկացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շուրջ ձեռք բերված հրադադարից առաջ:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Սիրիայի քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) դուրս են եկել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններից:
Թրամփն ընդգծել է, որ իրենք քրդերին չէին խոստացել 400 տարի մնալ տարածաշրջանում, և զորքերը դուրս հանելու որոշումը ճիշտ և խելացի որոշում էր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03