Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
Ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների առկա մակարդակը և ընդգծել ապակենտրոն փոխգործակցության շարունակաբար զարգացնելու անհրաժեշտությունը: Նախարարը, որպես միջտարածաշրջանային համագործակցության արդյունքային օրինակ մատնանշելով Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև ստորագրված «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիրը շեշտել է, որ սա առկա չիրացված հնարավորությունների միայն փոքր հատվածն է:
Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՏԻՄ ակտիվության, համայնքներում տնտեսության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների և այլ թեմաներով քննարկումներ ու փորձի փոխանակում իրականացնելու նպատակով առաջարկել նոյեմբեր ամսին Լիոնում կազմակերպել համատեղ հանդիպում Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային իշխանությունների մասնակցությամբ:
Դրականորեն արձագանքելով առաջարկին՝ նախարար Պապիկյանը կարևորել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում Ֆրանսիայի երկարամյա և հաջողված փորձը և նշել, որ այն տեղական առանձնահատկությունների հաշվառմամբ կարող է ներառվել վարչատարածքային բարեփոխումների գործընթացում:
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03