Կրկեսը, որը մեկնարկել էր 2018թ.-ի ապրիլին, իր տրամաբանական շարունակությունն է ունենում, իր հերթական շրջափուլի մեջ է մտել, և արդեն պետք չէ որևէ կապ փնտրել բանականության ու տրամաբանության հետ: Այս մասին ի աջակցություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Վերջինիս կարծիքով՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունը պայմանավորված չէ հանրության մոտ էյֆորիա առաջացնելով: «Արսեն Բաբայանը ոչ ի պաշտոնե, ոչ հանրային ընկալման մեջ չէր ընկալվում որպես Հայաստանի ամենամեծ չարագործ, ոչ էլ ի պաշտոնե այնպիսի լիազորություններ է ունեցել, որ կարողանար մրցակցել մյուս բռնվողների հետ»,-նշեց Տեր-Նակալյանը` ընդգծելով, որ ձերբակալությունը կապված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ:
«Ավելի շատ ունենք խնդիր Հրայր Թովմասյանի ամբողջ շրջապատի վրա բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ռեպրեսիաներ կիրառելու քեյսի հետ, ու ես չեմ զարմանա, որ վաղն էլ, օրինակ, Հրայր Թովմասյանի կրիայի նկատմամբ ինչ-որ հանցակազմ բացահայտեն ու փորձեն այդ ձևով այդ մարդուն ճնշել, որ հասնեն իրենց ուզածին»,-մեկնաբանեց Կոնստանտին Տեր-Նակալյանը` նշելով, որ սա Նիկոլ Փաշինյանի անվան կրկեսի նոր բեմադրությունն է:
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը: Արսեն Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել դատարանի դիմաց:
18:45
18:27
17:31
17:07
16:02
15:09
14:55
14:38
14:22
13:47
13:22
12:41
12:22
12:03
10:45
10:29
09:44
09:17
00:00
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03