ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ին`նշելով, որ առանց այդ երկրի աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի, իսկ Դանիել Իոաննիսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ հնչել են այնպիսի հակառուսական հայտարարություններ, որոնց կնախանձեր ցանկացած հակառուս գործիչ:
Նարեկ Մալյանի գրառումն ամբողջությամբ ստորև.
«Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ.
ԱՄՆ կոնգրեսի Հելսինկյան կոմիտեն բաղկացած է 9 կոնգրեսականից և 9 սենատորներից: Դատարկ դահլիճում հանդիպմանը ներկա են գտնվել կոմիտեի անդամ ընդամենը երկու կոնգրեսականներ` Մարկ Վեյսին և Ռոբերտ Ադերհոլտը: Վերջինս շուրջ 10 րոպեով է ներկա գտնվել լսումներին և հեռացել: Հատուկ հյուրի կարգավիճակով ներկա են գտնվել կոնգրեսական Ջեկի Սպիերը և Ֆրենկ Փալոնը: Ջեկի Սպիերը նույնպես 10 րոպեից հեռացել է` իր պնդմամբ մասնակցելու Դոնալդ Թրամփի իմպիչմենտի լսումներին:
Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը (Սերժ Սարգսյանի նախկին օգնականը), ում ներկայությամբ Արսեն Խառատյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ին`նշելով, որ առանց այդ երկրի աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի, իսկ Դանիել Իոաննիսյանի ելույթի հակառուսական հայտարարություններին կնախանձեր ցանկացած հակառուս գործիչ: Ինչ վերաբերում է պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ապա վերջինս այնքան էր ոգևորվել հեղափոխականի իր կերպրով, որ նիստ վարող կոնգրեսական Վեյսին ստիպված նրան կոչ է արել մի քիչ համազուսպ լինել և կարճ կապել:
Մինչ լսումների մեկնարկը ՎԵՏՕ շարժումը կապ է հաստատել կոմիտեի նախագահ Սենատոր Ուիկերի գրասենյակի հետ: Սենատորին ներկայացրել ենք Խառատյանի և Իոանիսյանի սորոսական լինելու ապացույցներ` խնդրելով նրան զերծ մնալ հանդիպմանը մասնակցելուց և թույլ չտալ այլ կոնգրեսականներին մասնակցել քննարկմանը: Արդյունքում՝ զեկուցողներն ավելի շատ էին քան լսողները, իսկ լսումները համարում ենք տապալված:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01