ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2017 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում, 40-ամյա իր ծանոթուհու վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել վերջինիս Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բժշկուհու աշխատանքի տեղավորելու գործընթացը, որի համար պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 5.100.150 ՀՀ դրամ գումար, սակայն աշխատանքի տեղավորելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել և խաբեությամբ, ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով հափշտակել է վերոնշված գումարը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Բացի այդ, 32-ամյա տղամարդը տեղեկանալով, որ 40-ամյա կնոջ ընկերուհին՝ ծնված 1977թ., չի կարողանում վերադարձնել պարտքով ընկերուհուն տրված գումարը, ի սկզբանե դիտավորություն ունենալով չկատարելու իր կողմից տրված խոստումները, խաբեության եղանակով զգալի չափերով խարդախություն կատարելու դիտավորությամբ, պարտքով տրված գումարը հետ ստանալու հարցում նրան օժանդակելու պատրվակով, 2017 թվականի հուլիսին վերջինից ստացել է գումար, և խաբեությամբ ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափերով’ ընդհանուր 400.000 ՀՀ դրամ գումար, բայց վերադարձնելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել՝պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03