ԱՄՆ Սենատում մեղադրանքներ են հնչել Պետքարտուղարության հասցեին, որը, ըստ սենատորների, ցանկություն չունի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Պատժամիջոցների կիրառման հարցը Սենատում բարձրացվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը հայտարարել է, որ Պետքարտուղարությունը դեռևս չի կողմնորոշվել՝ այդ զինատեսակների գնումը Ռուսաստանից արդյոք տեղավորվո՞ւմ է ամերիկյան CAATSA օրենքի շրջանակում, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում: «Այդ հարցը դեռևս քննարկվում է: Չեմ կարող առաջ անցնել և ասել, թե ինչ որոշումներ կլինեն»,-նշել է Փալմերը: Սենատորներից մեկի պարզաբանող հարցին, թե արդյոք դա համարվում է «նշանակալից գործարք» Ռուսաստանի հետ, որի դեմ էլ ընդունված է օրենքը, Պետքարտուղարության ներկայացուցիչը չի կարողացել ստույգ պատասխան տալ՝ ասելով, որ հիմա իրենք հենց դա են ճշտում: «Վաու, ինչպիսի ազդանշան ենք մենք տալիս աշխարհին: Եթե Ռուսաստանից C-400-ների գնումը չի հանդիսանում զգալի ռազմական գործարք, ուրեմն ոչ մի բանն էլ չի հանդիսանում»,- բարկացել է սենատոր Մենենդեսը, որն օրենքի հեղինակներից մեկն է: Ավելի վաղ Վաշինգտոնը պահանջել էր Անկարայից հրաժարվել գործարքից և ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը: Թուրքիա C-400-ների մատակարարման սկսվելուց հետո, ԱՄՆ-ն Թուրքիային բացառել է նոր F-35 կործանիչների արտադրության ծրագրից:
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03