Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ դեռեւս վաղ է գնահատել Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ՝ դեռեւս վաղ է գնահատել Պուտինի եւ Էրդողանի կողմից ձեռքբերված համաձայնության հետեւանքներն ու արդյունքները»,- ասել է նա: Ընդ որում, Ստոլտենբերգը ողջունել է պայմանավորվածությունը, որը, նրա խոսքով, «հանգեցրել է Սիրիայում բռնության նվազեցմանը»: «ՆԱՏՕ-ն ընդգծում է Սիրիայում քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է այդ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջերս ես շփվել եմ նախագահ Էրդողանի հետ եւ ես, իհարկե, իմ խորին մտահոգությունն եմ հայտնել՝ կապված Սիրիայում թուրքական գործողությունների հետ: Սակայն ես նաեւ հասկանում եմ, որ մեր դաշնակիցը տառապում է, քանի որ անվտանգության ոլորտում հարցեր են ծագում: Սակայն վերջին օրերին հույս է արթնացել: Ողջունում եմ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունից հետո բռնության զգալի նվազեցումը»,- հավելել է նա: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները, նրա խոսքով, կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային վերահսկողությամբ անվտանգության գոտու մասին Գերմանիայի գաղափարը: «Մենք դա կքննարկենք հանդիպման ընթացքում, եւ հուսով եմ, որ Գերմանիայի ՊՆ ղեկավարը բոլոր դաշնակիցների հետ կկիսվի իր առաջարկներով»,- ասել է նա: Հոկտեմբերի 22-ին Սոչիում Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման հարցով համատեղ գործողությունների մասին հռչակագիր են ընդունել: Փաստաթղթի համաձայն՝ հոկտեմբերի 23-ի կեսօրից ռուսական ռազմական ոստիկանությունն ու սիրիացի զինվորականները կտեղակայվեն Սիրիայում թուրքական գործողությունների գոտու սահմանակից շրջաններում: Քրդական ձեւավորումներին կտրվի 150 ժամ թուրքական սահմանից 30-կիլոմետրանոց գոտին լքելու համար, ինչից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները կսկսեն սահմանի համատեղ պարեկությունը:
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03