«Տրանսվեստիտ մարմնավաճառների ու գեյերի պաշտպանությամբ զբաղվող «Փինք» հասարակական կազմակերպությունը դիմել է ոստիկանություն պահանջելով ինձ պատասխանատվության ենթարկել», - Facebook-ի իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը: Նրա խոսքով, պատճառն այն է, որ ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ «Կուբայից Հայաստան ժամանած 16 հատ տրանսվեստիտ մարմնավաճառներից 14 հատը ՁԻԱՀ վարակակիրներ են»: «Պահանջում են ինձ բանտարկել այն բանի համար, որ այդ տեղեկատվությունը ես հրապարակել եմ առանց տրանսվեստիտ մարմնավաճառների թույլտվության: Այսինքն, որ տրանսվեստիտները ՍՊԻԴ են դա չի վիճարկվում: Վիճարկվում է, թե ինչու եմ ես դա հրապարակել», - նշել է Մալյանը: Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության Միգրացիոն ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանն Aysor.am-ին ասել էր, որ Միգրացիոն ծառայությունը անձնական տվյալներ հրապարակելու իրավասություն չունի։ «Ինչ վերաբերում է, առհասարակ, օտարերկրացիների Հայաստանում գտնվելուն, ապա տարբեր հոսքեր են դեպի Հայաստան գալիս ու դրանք բոլորն էլ էմիգրացիայի տարբեր դրսևորումով», - ասել էր նա։ Նելլի Դավթյանը նշել էր, որ այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով՝ Կուբայի 19 քաղաքացու վերաբերյալ ապաստանի հայցեր են ստացել։ «Հինգը մերժել ենք, մնացածն ընթացքի մեջ է, բայց որևէ հայց չի բավարարվել: Կուբայի որևէ քաղաքացու մենք փախստականի կարգավիճակ չենք տվել», - ասաց Միգրացիոն ծառայության մամուլի խոսնակը։
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03