Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով համաձայնագիրը, որը երեքշաբթի կնքվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Սիրիայի հյուսիսում հրադադարի մասին համաձայնագիրը դրական քայլ է տարածաշրջան կայունության եւ անդորրի վերադարձման ճանապարհին»,- Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա: Մուսավին հավելել է, որ «Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը նպաստում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ազգային ինքնիշխանության ամրապնդմանը»: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների ձեռքբերումը կնպաստի իր անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգության վերացմանը»: «Իրանը Ադանայի համաձայնագրում համապատասխան հիմք է տեսնում Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ խնդրի լուծման համար, եւ այս կապակցությամբ պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն Անկարայի եւ Դամասկոսի միջեւ երկխոսություն հաստատելու համար»,- նշել է նա: Ռուսաստանի եւ Թուրրքիայի նախագահները հոկտեմբերի 22-ին Սոչիում հուշագիր էին ստորագրել Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների մասին: Փաստաթղթի համաձայն՝ հոկտեմբերի 23-ի կեսօրից ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինվորականները մտնում են Սիրիայում Թուրքիայի գործողության գոտուն սահմանակից շրջաններ: Քրդական կազմավորումներին հատկացվում է 150 ժամ թուրքական սահմանից 30-կիլոմետրանոց գոտին լիովին ազատելու համար, որից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները կսկսեն համատեղ պարեկումը: Մոսկվան եւ Անկարան հուշագրում նաեւ հաստատել են 1998 թվականի Ադանայի համաձայնագրի կարեւոր նշանակությունը, որի համաձայն Թուրքիան իրավունք է ստացել Սիրիայի սահմանամեձ գոտում ոչ մեծ անդրսահմանային գործողություններ իրականացնելու ընդդեմ ահաբեկիչների:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44