5 մթերք, որոնք հարկավոր է բացառել սննդակարգից հարբուխի դեպքում
27.10.19 | 23:30
Հարբուխն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որի դեպքում մարդիկ մտածում են միայն հնարավորինս շուտ տհաճ ախտանշաններից ազատվելու մասին: Սակայն խնդիրն այն է, որ քչերին է հայտնի, թե սննդամթերքի որ տեսակներն են նպաստում հիվանդության ախտանշանների սրմանը, ուստի շարունակում են կիրառել դրանք: Մասնագետները ներկայացրել են 5 մթերք, որոնք հարկավոր է բացառել սննդակարգից հարբուխի դեպքում:
Կաթն ու կաթնամթերքը պարունակում են կազեին ու կաթնաշաքար, որոնք խթանում են օրգանիզմում լորձի արտադրությունը: Շաքարի պատճառով կաթնամթերքի գործածությունից հետո օրգանիզմում մեծ քանակությամբ լորձի արտադրման հավանականությունը շատ ավելի բարձր է լինում, ուստի հարբուխի ախտանշաններից հնարավորինց շուտ ազատվելու համար հարկավոր է խուսափել նման մթերքից:
Սոյան կարող է մսին փոխարինող հիանալի միջոց լինել, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, սակայն հարբուխի դեպքում սոյայից խորհուրդ է տրվում խուսափել, քանի որ դրանում պարունակվող սպիտակուցները նպաստում են օրգանիզմում մեծ քանակությամբ լորձի արտազատմանը:
Քաղցրավենիքը պարունակում է մեծ քանակությամբ շաքար և նպաստում է քթի փակվածության ու հարբուխի այլ ախտանշանների սրմանը: Սա է պատճառը, որ հիվանդությունից հնարավորինս շուտ ազատվելու համար խորհուրդ է տրվում որոշ ժամանակով խուսափել քաղցրավենիքից:
Կոֆեին պարունակող ըմպելիքներ
Նման ըմպելիքները պարունակում են ոչ միայն շաքար, այլև մեծ քանակությամբ կոֆեին, որը նույնպես նպաստում է լորձի արտազատմանը: Սա է պատճառը, որ հարբուխի ժամանակ հարկավոր է նախապատվությունը տալ մաքուր ջրին, որը նվազեցնում է լորձի քանակն ու մեղմում դրա ազդեցությունը քթի խոռոչների ու շնչուղիների վրա:
Օրգանիզմի բջիջներին լորձի արտադրման համար սպիտակուց է հարկավոր, ուստի հարբուխի դեպքում հավելյալ լորձի արտազատումից խուսափելու համար հարկավոր է որոշ ժամանակով բացառել սերմերն ու ընկույզներն ամենօրյա սննդակարգից: