Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:52-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի 5-րդ հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվել: Երկրորդ ահազանգով տեղեկություն է հաղորդվել, որ նույն հասցեի 6-րդ հարկից ապակիները թափվել են և վնասել շենքի բակում կայանած ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել 3 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի խոհանոցում այրվել են կենցաղային իրեր և գազի բալոնի վրայի յուղի նստվածքը: Հյուրասենյակի և խոհանոցի ապակիները կոտրվել են և թափվել:
Բնակիչը՝ Եղիշե Ա.-ն (ծնված 1946 թ.), գլխի և ձեռքերի հատվածում ստացած տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները շենքի բակում հայտնաբերել են վնասված «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են բնակարանի խոհանոցից և պատուհաններից հեռացրել կոտրված ապակիների մնացորդները:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01