ուսաստանը լրացուցիչ եւս մոտավորապես 300 զինվորական ոստիկանների է Չեչնիայից ուղարկել Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու սիրիա-թուրքական սահմանի 30-կիլոմետրանոց գոտում: Այդ մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել է հոկտեմբերի 25-ին:
«ՌԴ զինված ուժերի ռազմական ոստիկանության՝ Չեչնիայում տեղակայյված ստորաբաժանման մոտավորապես 300 զինծառայողներ ժամանել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ կատարելու հատուկ առաջադրանքներ», նշվում է մամուլի տեղեկագրում: Զինվորականներն առաջադրանքների կատարմանը ձեռնամուխ կլինեն մոտ ժամանակներս:
Ինչպես նշում են գերատեսչությունում, նրանք ապահովելու են բնակչության անվտանգությունը, կարգուկանոն են պաշտպանելու եւ պարեկելու են հանձնարարված շրջանները: ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած վեցժամյա բանակցությունների արդյունքներով ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր: Դրանում, մասնավորապես, ասված է, որ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում, «Խաղաղության ակունք» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս, մտցվում են ռուսական ռազմական ոստիկանության եւ Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ:
Դրանք օժանդակելու են քրդական զինված ջոկատները սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հետքաշելուն, ինչը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Դրանից հետո կսկսվի սահմանից 10 կիլոմետր խորությամբ ռուս-թուրքական համատեղ պարեկումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանից արեւմուտք եւ արեւելք, բացի Ղամիշլի քաղաքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14