Արդարադատությաննախկին նախարարար, ԲԴԽ նախկին դատավոր Գևորգ Դանիելյանն անհանգստացնող է համարում զուգընկերների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։
«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առկախումը դրա ջատագովների, այդ թվում շահագրգիռ միջազգային որոշ կառույցների միջավայրում առանձնակի դժգոհության առիթ չտվեց, ինչը տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ դրա ամենախոցելի և Սահմանադրությանը հակասող դրույթները փորձ է արվում կյանքի կոչել ընթացիկ օրենքներով։
Մինչ այդ, պաշտոնական հաղորդագրությամբ հավաստվեց, որ իբր Վենետիկի հանձնաժողովը կոնվենցիան չի համարում հակասահմանադրական, սակայն խնամքով անտեսվեց մի շատ կարևոր վերապահում՝ ընտանիքի սահմանադրական բնորոշմանը հակասող նորմերը պարտադիր չեն, այլ պետություններին միայն խորհուրդ է տրվում դրանք ամրագրել։
Արդեն անդրադարձել եմ այն հարցին, որ այդ խորհուրդներին հետևելը ևս հակասահմանադրական է, քանի որ Վենետիկի հանձնաժողովը համալիր չի անդրադարձել Սահմանադրության մյուս դրույթներին, այդ հարցն իրենց չի էլ առաջադրվել։ Ինչևէ, փաստն այն է, որ անգամ ոչ պարտադիր ճանաչված կոնվենցիոն դրույթներն առաջնահերթ ամրագրվում են հայրենական օրինագծերում, ինչը չափազանց անհանգստացնող է։
Մեկ անգամ ևս հորդորում եմ անհարկի չաճապարել, տարաբնույթ հնարքների չդիմել, առնվազն սպասել մինչև միջազգային Արդարադատության դատարանը քննի այդ կոնվենցիայի իրավաչափության հարցը։
Կենտրոնացեք ընտանիքում բռնության կանխարգելման խնդրի վրա, բայց հընթացս այն աևհեստականորեն մի նույնացրեք, այսպես կոչված, զուգընկերներին ապօրինի արտոնություններ վերապահելու հետ։ Մի խնդիր ևս՝ ապաստարանների դռները մասնավորի առջև բացելը հղի է անկանխատեսելի վտանգներով, սա բիզնես ոլորտ չէ ...»,-հորդորել է նա։
Հիշեցնենք, որ ազգային արժեքների դեմ ուղղված որոշ պաշտոնատար անձանց հետևողական վարքագիծն անհանգստացնող էր որակել նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03