Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին 4 ներկայացուցիչներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որը մեկնարկելու է օգոստոսի 19-ին:
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երեւանի ժամանակով 20:15-20:45-ը տեղի կունենա 57 կգ եւ 74 կգ քաշային ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:
Առաջինը օգոստոսի 19-ին պայքարի մեջ կմտնի 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, որը նախնական գոտեմարտերը կսկսի Երեւանի ժամանակով 17:00-ից:
Լեւան Բերիանիձեն կմեկնարկի օգոսոտոսի 20-ին եւ նույնպես նախնական գոտեմարտերը կսկսի Երեւանի ժամանակով 17:00-ից, իսկ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եւ Գեորգի Կետոեւը հանդես կգան Օլիմպիական խաղերի վերջին օրը ու նախնական գոտեմարտերը կանցկացնեն Երեւանի ժամանակով 15:30-ից:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եւս Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով: Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55