Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է մեր ժամանակների ամենահաջողակ ու պահանջված դաշնակահարներից Ֆրեդդի Քեմփֆին (Մեծ Բրիտանիա): ՀԱՖՆ-ից հայտնում են, որ Քեմփֆը հանդես կգա ամենաջազային դասական կոմպոզիտորի՝ Ջորջ Գերշվինի դաշնամուրի ֆա մաժոր կոնցերտով:
Քեմփֆը բացառիկ տաղանդի տեր դաշնակահար է: Նա ունի ֆիզիկապես հզոր և համարձակ կատարողի հեղինակություն, տաքարյուն խառնավծք և չի վախենում ռիսկի դիմել, բայց միևնույն ժամանակ մտածող և խորը զգացմունքային երաժիշտ է: Փառատոնի փակման համերգի օրը, հոկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ունկնդրին ջազային և դասական երաժշտության հրավառություն է սպասվում՝ այս բացառիկ դաշնակահարի կատարմամբ:
Այդ օրը նվագախումբը կղեկավարի անվանի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը (Գերմանիա): Ծրագրում բացի Գերշվինի դաշնամուրի կոնցերտից ՀԱՖՆ-ի կատարմամբ կհնչի նաև Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը և Բրամսի թիվ 1 սիմֆոնիան: Ալեքսանդր Լիբրայխն այսօրվա դիրիժորական արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է: Նրա կայացման մեջ մեծ դեր է խաղացել Կլաուդիո Աբբադոն, ով ժամանակին հրավիրել է Լիբրայխին աշխատելու Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ՝ Զալցբուրգի «Զատկի փառատոն»-ի շրջանակներում: Լիբրայխն այժմ հանդիսանում է Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Շուբերտի փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նա որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս BBC սիմֆոնիկ, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ, Վալենսիայի և այլ նվագախմբերի հետ: Ինչես Լիբրայխը, այնպես էլ Քեմփֆը առաջին անգամ հանդես կգան Հայաստանում:
Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել 12 սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ 16 արտերկրյա և հայաստանցի անվանի երաժիշտների մասնակցությամբ: Նշանակալից համերգնեից էին՝ Հայաստանի Հանրապտության Անկախության օրվա, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակի, մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարելիցի համերգները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան Տիգրան Մանսուրյանի թավջութակի կոնցերտի հայաստանյան և Վաչե Շարաֆյանի «Ռեքնիեմ անապատի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերաները:
ՀԱՖՆ-ի հաջորդ համերգը կկայան հոկտեմբերի 27-ին, որը նվիրված է կոմպոզիտոր Սերգեյ Սարաջևի 100-ամյակին:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14