Նոյեմբերի 12-13-ը Երեւանում կանցկացվի «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովը։ Այն նվիրված է արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրներին:
«Անտիկոնտրաֆակտ 2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարարության եւ «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:
«Անտիկոնտրաֆակտ» համաժողովը դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում քննարկումների առանցքային հարթակ, որտեղ ԵՏՄ անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների եւ այլ պետական մարմինների ներկայացուցիչները, խոշոր ընկերությունների եւ կազմակերպությունների ղեկավարները, տվյալ ոլորտի առաջատար միջազգային փորձագետները, գիտության ոլորտի եւ հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն քննարկելու արդյունաբերական արտադրանքի, այդ թվում նաեւ կեղծված, ապօրինի շրջանառությունից շուկաների պաշտպանության, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ապահովման խնդիրները, ինչպես նաեւ կառուցողական երկխոսություն վարելու եւ մշակելու համատեղ որոշումներ՝ ապրանքների եւ ծառայությունների քաղաքակիրթ շուկա ձեւավորելու համար:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է հարցերի լայն շրջանակի քննարկում։
Համաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ նախարարությունների եւ այլ պետական մարմինների, ապրանքարտադրողների եւ սպառողների միավորումների ներկայացուցիչներ, մասնագիտացված ոլորտների փորձագետներ, մասնագիտական համայնքների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլն:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03