Իրաքում բողոքի ցույցերը վերսկսվել են, հայտնում է AFP-ն:
Իրաքում հոկտեմբերի սկզբին բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել, որոնք սկզբում դատապարտում էին կոռուպցիան եւ գործազրկությունը, այնուհետեւ վերափոխվել էին քաղաքական համակարգի վերանայման կոչերի:
Ցույցերը դադարել էին անվտանգության ուժերի կողմից ջախջախիչ պատասխանից հետո: Ենթադրվում էր, որ դրանք կվերսկսվեն ուրբաթ: Սակայն հարյուրավոր մարդիկ Իրաքի մայրաքաղաքի փողոցներ դուրս եկան ավելի վաղ:
Հինգշաբթի երեկոյան նրանք հավաքվել են Բաղդադի լեգենդար Թահրիր հրապարակում՝ տանելով Իրաքի եռագույն դրոշը եւ կոչ անելով, որպեսզի երկրի արմատավորված քաղաքական դասն «արմատախիլ» արվի: Իսկ հարավային Նասիրիա քաղաքում ցուցարարները հայտարարել են, որ փողոցներում կմնան մինչեւ «ռեժիմի տապալումը»:
Կեսգիշերից անմիջապես հետո վարչապետ Աբդել Մահդին ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Նա պաշտպանել է բարեփոխումների իր ծրագիրը, ներառյալ կառավարությունում վերադասավորումները, եւ ցուցարարներին ասել է, որ բողոքելն «իրենց իրավունքն» է, եթե «հանրային կյանքին չեն խանգարում»:
Վարչապետը գանգատվել է, որ նախորդ կառավարությունները վերահոսկողության նման մակարդակի չեն բախվել, եւ ասել է, որ «բարեփոխումներ» պահանջող քաղաքական գործիչներն իրենք չեն կարողացել այն իրականացնել:
Աբդել Մահդիի մեկնաբանություններն, ամենայն հավանականությամբ, վերաբերում են Սադրին, ազդեցիկ նախկին միլիցիոներ, որը վերահսկում է խորհրդարանական ամենախոշոր «Դաշինք հանուն բարեփոխման» դաշինքը:
Շատերն ակնկալում են, որ Սադրի կողմնակիցները փողոցներ դուրս կգան ուրբաթ ցերեկը՝ Իրաքի շիա բարձրագույն հեղինակություն Մեծ այաթոլլահ Ալի ալ Սիստանիի ամենշաբաթյա քարոզից հետո:
Սիսիտանին այս ուրբաթը սահմանել էր որպես վերջին ժամկետ Աբդել Մահդիի կողմից բարեփոխումների անցկացման համար, եւ կեսօրին նրա հայտարարությունը առաջին ազդանշանը կդառնա այն մասին, թե ինչպես կծավալվի երկար սպասված օրվա մնացյալ մասը:
Զանգվածային հանրահավաքները, որոնք սկսվել էին հոկտեմբերի 1-ին, աննախադեպ էին ինչպես իրենց տարերայնության, այնպես էլ դաժան բռնության պատճառով: Պաշտոնական քննության տվյալներով՝ սպանվել է 157 մարդուց ոչ պակաս: Նրանց գերակշիռ մասը եղել են Բաղդադի ցուցարարները: Նրանց 70 տոկոսը մահացել է գլխին կամ կրծքավանդակին ստացած կրակոցից
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03