ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) «Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի» հետ համատեղ կազմակերպել են «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսը: Ծրագիրը իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակում։ «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին` ժամը 18:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)։ Ցուցահանդեսում զուգահեռաբար կցուցադրվեն ռուսական ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստի ստեղծագործություններ. նպատակն է ներկայացնել թե ինչպես են ավանդույթը և ազգայինը հիմք հանդիսացել գեղանկարչական գլուխգործոցների ստեղծման գործում։ «Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանից» բերված 19-20-րդ դարի ազգագրական առարկաները համադրված են պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուի նույն ժամանակաշրջանի այն գեղարվեստական գլուխգործոցների հետ, որոնց հեղինակներն իրնեց հերթին ժամանակին ոգեշնչվել են ռուսական ժողովրդական արվեստից։ Այս ցուցահանդեսը միջպետական, միջթանգարանային համագործակցություն է, որն իր ձևաչափով նոր էջ է բացում Երևանի Ռուսական արվեստի թանգարանի գործունեության մեջ։ Ցուցահանդեսը կուղեկցվի միջազգային գիտաժողովով, որը կրում է «Ազգային ոճը։ Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» խորագիրը։ Գիտաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 29-ին`ժամը 10:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Գիտաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն մշակույթի ոլորտի շուրջ չորս տասնյակ մասնագետ` ԱՊՀ տարբեր երկրներից: Ցուցահանդեսը և միջազգային գիտաժողովը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Համագործակցության ժառանգությունը։ Ավանդույթներ ապագայի համար» ԱՊՀ միջպետական երկարամյա ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2014 թվականին։ Նախաձեռնողը և հեղինակը՝ «Համառուսաստանյան դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի թանգարանն» է։ Ըստ ծրագրի հայեցակարգի յուրաքանչյուր տարի փոխվում է գործընկեր երկիրը, որն ընդունում է ցուցահանդեսը և միջազգային գիտաժողովը` ԱՊՀ երկրների առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Ծրագիրն արդեն իրականացվել է ԱՊՀ մի շարք երկրներում։ 2019 թվականին հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանի Հանրապետությունը` Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27