Թուրքիայի ռազմական գործողությունը լրջորեն ազդել Է Սիրիայի հյուսիս-արեւելքի հումանիտար իրադրության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլլերը: «Թուրքիայի ռազմական գործողությունը լրջագույնս ազդել Է հումանիտար իրադրության վրա»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստում: «Մարտական գործողությունները հանգեցրել են բնակչության լուրջ տեղաշարժերի: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտավորապես 180 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 80 հազար երեխաներ, հարկադրված են եղել փախչել հարավ»,-հայտնել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւ հավելել, որ «ռազմական գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 10 հազար մարդ ստիպված Է եղել փախչել Իրաք»: Մյուլերի խոսքով՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը «տագնապալի տեղեկատվություն Է ստացել մարդկանց զոհվելու եւ խիստ կարեւոր քաղաքացիական ենթակառուցվածքի վնասվելու վերաբերյալ»: Նա հիշեցրել Է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի 3 մլն բնակիչներից 1,8 միլիոնն «առանց այդ Էլ այս կամ այն ձեւով մարդասիրական օգնության կարիք ունի»: «ՄԱԿ-ում խորապես մտահոգված են Թուրքիայի եւ Սիրիայի սահմանում ռազմական գործողությունների հեռանկարների կապակցությամբ»,-հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնականը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44