Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ վերջնական հավաստի տեղեկատվություն չունի այն անձանց վերաբերյալ, որոնց դիակները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի տարածքում, բեռնատարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը: «Բրիտանական ոստիկանությունը շարունակում Է աշխատանքը՝ պարզելու զոհվածների ինքնությունը, սակայն այս պահին դեռեւս հնարավորություն չկա հաստատելու արդյունքները»,-նշել Է նա բրիֆինգում: Դիվանագետի խոսքով՝ Պեկինը խնդրել Է Բրիտանիայի իշխանություններին՝ Չինաստանին օպերատիվ տվյալներ տրամադրել, հենց որ հետաքննությունը պարզի իրական փաստերը: Հոկտեմբերի 24-ին ITV բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ, հայտնել Է, որ բոլոր այն 39 մարդիկ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոսությունում բեռնատարի կցասայլում, Չինաստանի քաղաքացիներ են: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում քննիչները պարզում են զոհվածների ինքնությունը: ԶԼՄ-ները 38 մեծահասակների եւ մեկ դեռահասի մահվան նախնական պատճառը համարում են սառչելը: Բեռնատար-ռեֆրիժերատորի ներսում, որտեղ գտնվել են մարմինները, ջերմաստիճանը եղել Է ըստ Ցելսիուսի մինուս 25 աստիճանի նշագծին: Ավելի վաղ Էսեքսի կոմսության ոստիկանությունում հայտնել են, որ բեռնատարի կցասայլը երկիր Է ժամանել բելգիական Զեբրյուգե նավահանգստից: Քննիչների տվյալներով՝ բուն բեռնատարը ժամանել Է Դուբլինից: Դրա վարորդը՝ Հյուիսիսային Իռլանդիայի 25-ամյա բնակիչը, ձերբակալված Է սպանության կասկածանքով, սակայն, ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, հենց նա Է ոստիկանություն կանչել՝ բեռնատարի ներսում հայտնաբերելով դիակները: Ոստիկանությունն ուսումնասիրում Է երիտասարդի հնարավոր մեղսակցությունը Եվրոպա անօրինական միգրանտների փոխադրման գործում մասնագիտացող խմբավորների գործունեությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44