Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Հայաստան: Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը՝ աղբյուրների հղումով, այցի շրջանակում հուշագիր կստորագրվի, որը կերաշխավորի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի տրամադրած միջոցներով: Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին՝ ռուսական սահմանների մոտ «ռազմա-բժշկա-կենսաբանական ակտիվության» համար և խոստացել է հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը թափանցիկ լինի իր համար: Մեկ այլ աղբյուր հաստատել է թերթին, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Նա պարզաբանել է, որ հուշագիրը ենթադրում է երկու երկրների համագործակցություն բժշկա-կենսաբանական ոլորտում: Նրանց թվում, ովքեր կարող են այցելել Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիա, ՌԴ առողջապահության ու պաշտպանության նախարարությունների մասնագետներն են: ԱՄՆ միջոցներով արդիականացված լաբորատորիաները, որոնցում իրականացվում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրվում են վիրուսներ ու շտամներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում: Մոսկվայի առանձնահատուկ անհանգստությունն է առաջացնում Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01