Google-ի աշխատակիցներն ընկերության ղեկավարությանը մեղադրել են այն բանում, որ նա ստեղծել է հետեւելու սարք, հայտնում է Forbes-ը՝ հղում կատարելով Bloomberg-ին։ Խոսքը Google Chrome-ի համար հավելվածի մասին է, այն կարելի է օգտագործել ցույցեր կազմակերպելու կամ իրենց աշխատանքային իրավունքները քննարկելու աշխատակիցների փորձերին հետեւելու համար։ Հավելվածի ներդրման հետ կապված մտավախությունների մասին Google-ի աշխատակիցներից մեկը նկարագրել է իր զեկույցում, որը գործակալությունն ուսումնասիրել է։ Bloomberg-ը նաեւ զրուցել է ընկերության երեք աշխատակիցների հետ, որոնք ցանկացել են անհայտ մնալ, քանի որ տեղեկատվությունը մամուլին հայտնելու իրավունք չունեն։ Հավելվածը ավտոմատ կերպով հայտնում է այն աշխատակիցների մասին, ովքեր իրենց օրացույցում նշել են իրադարձություն, որը նախատեսում է ավելի քան 10 սենյակի օգտագործում կամ ավելի քան 100 մարդու մասնակցություն, ասվում է զեկույցում։ Առավել ակնհայտ բացատրությունը «կազմակերպված հանդես գալու աշխատակիցների փորձերի մասին անհապաղ իմանալու ղեկավարության ցանկությունն է», գրում է հեղինակը։ Զեկույցում նշվում է, որ գործիքը ծրագրվում էր ներդնել հոկտեմբերի վերջին, սակայն ընկերության երկու աշխատակիցներ, որոնք աշխատում են Կալիֆոռնիայում, գործակալությանը հայտնել են, որ հավելվածն այս շաբաթ արդեն տեղադրվել է իրենց համակարգիչներում։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44