ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական գործ է հարուցել ռուսական միջամտության հետաքննության սկզբնաղբյուրների առթիվ վարչական հետաքննության հիմքով: Այս մասին մի քանի աղբյուրների վրա հղումով հայտնել են New York Times-ը եւ Reuters-ը: New York Times-ի տեղեկություններով՝ դա գործը վարող դատախազ Ջոն Դարհեմին թույլ կտա օրակարգեր սահմանել փաստաթղթեր եւ վկայական ցուցմունքներ ստանալու համար, կազմել ատենակալների մեծ ժյուրիի կազմն ու քրեական մեղադրանքներ առաջադրել, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: NYT-ին հայտնի չէ՝ այդ գործի ընթացքում ինչ պոտենցիալ հանցանքներ է հետաքննում դատախազ Դարհեմը, եւ թե ինչ հնարավոր դրդապատճառներով են առաջնորդվել արդարադատության նախարարությունում քրեական գործ հարուցելիս: Reuters -ը գրում է, որ դատախազ Ուիլյամ Բարրն ավելի վաղ այս տարի վարչական հետաքննություն էր սկսել՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի այն բողոքների հետ, որ իր նախընտրական շտաբը 2016-ի ընտրությունների ժամանակ անօրինական կերպով ամերիկյան հատուկ ծառայությունների եւ ուժային գերատեսչությունների կողմից հետաքննության օբյեկտ է դարձել: Դեմոկրատներն ու ուժային գերատեսչությունների մի շարք նախկին աշխատակիցներ կարծում են, որ Բարրն օգտագործում է ԱՆ-ը ոչնչով չհիմնավորված դավադրության տեսությունները հաստատելու համար, որոնք կարող են շահավետ լինել նախագահի համար եւ խաթարել վստահությունը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի անցկացրած ռուսական հետաքննության արդյունքների նկատմամբ: Վարչական հետաքննության շրջանակում Բարրն օգնություն է խնդրել Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի իր գործընկերներից: Գլխավոր դատախազը երկու անգամ՝ օգոստոսին եւ սեպտեմբերին այցելել է Իտալիա, հանդիպել Հռոմի հատուկ ծառայությունների գործակալների հետ՝ Մյուլերի հետաքննության ֆիգուրանտների մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14