Հայտնագործումից 200 տարի հետո ստետոսկոպը՝ բժշկի մասնագիտության խորհրդանիշը, կարող է դուրս գալ գործածությունից, տեղեկացնում է AP-ը։
Նրան փոխարինելու են գալիս սարքեր, որոնք հենվում են ուլտրաձայնային տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ սմարթֆոնների հավելվածների վրա՝ բժիշկների ականջների փոխարեն։ Հանրահռչակ սրտաբան, բժիշկ Էրիկ Թոպոլը ստետոսկոպը հնացած է համարում։
«Մենք կարող ենք առաջ գնալ։ Մենք կարող ենք ավելի լավն ստեղծել»,- նշել է նա։
Վաղեմի ավանդության համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր բժշկական դպրոց ԱՄՆ-ում սկսնակ ուսանողներին տրամադրում է սպիտակ խալաթ եւ ստետոսկոպ։ Դա ավելին է, քան պարզապես խորհրդանիշ լինելը. ստետոսկոպի օգտագործման հմտությունները դեռեւս դասավանդվում են։
Բայց վերջին տասնամյակում տեխնոլոգիական արդյունաբերությունը փոքրացրել է ուլտրաձայնային սքաներների չափերն այնքան, որ դրանք նման են հեռուստացույցի հեռավահանակի։ Այն նաեւ ստեղծել է թվային ստետոսկոպներ, որոնք կարող են միացվել սմարթֆոններին շարժվող պատկերներ եւ ցուցումներ ստանալու համար։
Կողմնակիցներն ասում են, թե այդ սարքերը գրեթե նույնքան հեշտ են օգտագործման համար, ինչպես ստետոսկոպները, եւ թույլ են տալիս բժիշկներին հետեւել մարմնի շարժումներին եւ տեսնել այնպիսի բաներ, ինչպիսին են փակ սրտի փականները։
«Չկան պատճառներ, որոնք ստիպեն ձեզ ձայներ լսել, եթե ամեն ինչ տեսնում եք»,- ասել է Թոպոլը։
Բժիշկ Փոլ Ուոլահը կարծում է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում շարժական ուլտրաձայնային սարքերը կդառնան սովորական ֆիզիկական հետազոտման մի մասը, ինչպես ռեֆլեկտոր մուրճիկը։
Սարքերն օգնում են զարգացնել «մարմնի մաշկի տակ նայելու մեր կարողությունը», ասել է նա։ Բայց Ուոլահն ավելացրել է, որ ի տարբերություն իր գործընկերների՝ նա պատրաստ չէ ստետոսկոպը մեռած համարել։ Նա պատկերացնում է բժիշկների հաջորդ սերնդին, ովքեր «ստետոսկոպ են կրում պարանոցին եւ ուլտրաձայն գրպանում»։
Ժամանակակից ստետոսկոպներն այնքան էլ նման չեն առաջին ստետոսկոպին, որը հայտնաբերվել է 1800-ական թվականների սկզբին ֆրանսիացի Ռենե Լենեքի կողմից, բայց դրանք, ըստ էության, նույն կերպ են աշխատում։
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03