Չեչնիայի Հանրապետությունում ստուգումներ են սկսել Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովի նկատմամբ այն բանից հետո, երբ հայտնվել են սկանդալային տեսանյութերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքային ՆԳՆ քրեական հետաքննության բաժնի պետի տեղակալ Սալամբեկ Մուտիևին։ «Դատարանը որոշումը կկայացնի օրենքով սահմանված ժամկետներում»,-ասել է նա։ Գրոզնի հեռուստաալիքի կողմից տրամադրված տեսանյութերը պարունակում են Կադիրովի կողմից տեղի բնակիչների նկատմամբ 2012-ից 2015 թվականներին, երբ վերջինս եղել է քաղաքապետ, վատ վերաբերմունքի դրսևորման կադրեր։ Ըստ տեսանյութի հեղինակների, նյութերը ձայնագրվել են նախկին պաշտոնյայի անձնական մամուլի ծառայության կողմից, իսկ նկարահանման ընդհանուր տևողությունը մոտ 8 ժամ է: Կադրերում երևում է, որ Կադիրովը կոպիտ ձևով է խոսում խարդախության մեջ կասկածվող տեղի բնակիչների հետ՝ օգտագործելով էլեկտրաշոկ և մեղադրում ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Մեկ այլ կադրում՝ Կադիրովի թիկնապահները կոմունալ ծառայությունների համար չվճարած մարդկանց նկատմամբ բռնություն են գործադրում։ Չեչնիայի ղեկավարի մամուլի խոսնակ Ալվի Քարիմովի խոսքերով, չնայած այն բանին, որ Իսլամ Կադիրովը շատ բան է արել քաղաքը բարելավելու համար, «դա չի նշանակում, որ իրեն թույլատրվում է նման պահվածք»: «Երբ հայտնի դարձավ, որ Իսլամն անընդունելի մեթոդներ է կիրառում նույնիսկ որոշ լավ նպատակների հասնելու համար, Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կասեցրեց պաշտոնյայի լիազորությունները»,-ասել է Քարիմովը։ Իսլամ Կադիրովն իր կարիերան սկսել է իրավապահ ոլորտում, աշխատել է Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնում, 2012 թվականին ընտրվել է Գրոզնիի քաղաքապետ, 2015 թվականին ղեկավարել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմը:
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03