ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, ենթադրում է, որ Հայաստանը ձգտում է հասնել հակամարտության խաղաղ կարգավորման: Այս մասին բրիտանական BBC ռադիոկայանի Hard Talk հաղորդաշարի շրջանակում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հաղորդավար Սթիվեն Սակուրի այն հարցին, որ վարչապետի կողմից նշված «Արցախը Հայաստանն է, և վերջ» կարգախոսը հակասում է խաղաղությանը միտված գործընթացին:
«Հայաստանի վարչապետը ձգտում է խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծման, քանի որ նա հայտարարում է, որ Հայաստանը պետք է հասնի այնպիսի հանգուցալուծման, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Ուստի մենք Ադրբեջանից սպասում ենք համարժեք ազդակ և ուղերձ, որը հաշվի կառնի նաև մեր շահերը, Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մտահոգությունները: Բայց նրանք հրաժարվել են դրանից»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարևոր տեղ է զբաղեցնում համահայկական օրակարգում: «Հայաստանը հավատարիմ է զարգացմանը միտված համախմբման օրակարգին, որից Լեռնային Ղարաբաղը դուրս չի մնում: Այն համահայկական օրակարգի մաս է: Մենք, որպես ազգ, սահմանափակված չենք միայն Հայաստանի տարածքով, մենք ըստ էության գլոբալ ազգ ենք: Այդ տրամաբանությամբ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը մեր հայրենակիցներով բնակեցված տարածք է, որտեղ մենք հոգ ենք տանում նրանց անվտանգության մասին: Բայց մենք հանձնառու ենք նաև խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացին, որտեղ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը բացարձակ առաջնահերթություններ են: Մենք այդ գործընթացից չենք շեղվել»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը:
Հաղորդավարն անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքին՝ հիշեցնելով նաև, որ Ռուսաստանը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, որն ունի ռազմաբազա երկրի տարածքում: Մնացականյանը դարձյալ ասել է, որ Հայաստանը շարունակում է ակնկալել ադրբեջանական կողմի համարժեք արձագանքն ու ուղերձը:
«Երբ ՀՀ վարչապետն ասաց, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, մենք դրանից հետո բուռն քննադատության արժանացանք: Սակայն շարունակում ենք պնդել մեր տեսակետը: Մենք պնդում ենք, որ պետք է լինի փոխզիջումային տարբերակ: Ելք հնարավոր է գտնել հենց փոխզիջման ճանապարհով, ինչը պետք է փոխադարձ հանձնառություն լինի: Երբ ՀՀ վարչապետը խոսում էր ԼՂ խնդրի կարգավորման մասին, նա հարցին անդրադառնում էր առանձին պարբերությամբ, որտեղ աներկբա արտահայտում էր մեր մոտեցումը, ինչն էլ ենթադրում է փոխզիջում»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Հարցին՝ արդյոք համաձայն է միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, Amnesty International) այն գնահատականների հետ, համաձայն որոնց ՀՀ զինված ուժերը նախորդ 20 տարիներին չարաշահումներ է թույլ տվել հակամարտության գոտում, և արդյոք նոր կառավարությունը պատրաստ է շտկել իրավիճակը, Մնացականյանը նշել է, որ նման ձևակերպումն իրականությունը ներկայացնում է փոքր-ինչ խեղաթյուրված: Նա հիշեցրել է հաղորդավարին, որ Հայաստանը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:
«Մենք հանդես ենք գալիս անվտանգության երաշխավորի դիրքերից, ինչի համար կրում ենք պատասխանատվություն»,- ասել է նա:
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03