ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է նաև հանցագործության այլ դրվագ, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
2019թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված և ատրճանակով զինված անձը ներխուժել է դեղատուն, սպառնալով հափշտակել դրամարկղում առկա գումարը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, երիտասարդը, դիմակավորված և ատրճանակով զինված, մտել է Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գործող դեղատուն և դեղատան աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել ու հափշտակել դրամարկղում առկա գումարը: Իսկ երբ դեղատան աշխատակիցը փորձել է վնասազերծել դեղատուն ներխուժած անձին, վերջինս ատրճանակից կրակոց է արձակել դեղատան աշխատակցի ուղղությամբ ու դիմել փախուստի:
Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է նաև երիտասարդի կողմից կատարված այլ հանցագործություն ևս:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս հոր հետ միասին, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել, պատրաստել և իրենց տան նկուղային հարկում պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 70,01 գրամ հաստատուն քաշով, «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է նրանց բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, իրականացված խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի՝ 1992 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03