«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին: 1999 թվականի հենց այդ օրը` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ոճրագործություն, ահաբեկչություն` ըստ էության գլխատելով պետությունը: Դավադիր գնդակի զոհ դարձան 8 պետական գործիչներ` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
2 տասնամյակ է հանրությանը պարզ չի դառնում՝ ովքեր էին այդ սպանդի հեղինակները, ոճրագործության իրական կազմակերպիչները: Մինչեւ օրս պնդումներն են, թե պատվիարտուներ չկան, հանցագործներն իրենք էլ հենց այդպես են մեկնաբանել: Բայց, անշուշտ, անարժանահավատ, պարզունակ մեկնաբանություն է:
Ահաբեկչական խումբը մուտք էր գործել երկրի ամենախիստ կերպով հսկվող պետական տարածքներից մեկը՝ զինված, հասնելով մինչեւ խորհրդարանի նիստերի դահլիճ, ոճիրը մինչեւ վերջ հասցնելով, հագուրդ տալով հրեշավոր մտքի փայլատակմանը` գնդակահարված սպարապետի գլխին զենքի խզակոթով հարվածելով:
Ողբերգությունից երկու տասնամյակ անց փաստ է, որ այս գործով վկաներից 10-ը, որոնք շատ որոշակի տեղեկություններ ունեին Հոկտեմբերի 27-ի մասին, այսօր չկան: Պարագլուխ եղբայրներ Նաիրի ու Կարեն Հունանյանների մորը՝ Նատտելա Գալստյանին, 2012-ին գետում խեղդված գտան, 2004-ին Աժ շենքում կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը. նա ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից էր: Գործով կարեւորագույն վկա՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն էլ սպանվեց 2002-ին հենց իր տան շքամուտքում:
Մյուս վկաների մահվան հանգամանքներն էլ խորհրդավոր ու կասկածելի են՝ էլեկտրահարություն, ավտովթար, կաթված բանտում… Կիմացվի՞ երբեւէ` ով էր այս ոճիրի պատվիրատուն: Անցած տարի` հոկտեմբերի 27-ին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործը վերսկսելու համար նոր հանգամանքներ են պետք։ Տվյալ պահին չեմ կարող ասել՝ այդպիսի հանգամանքներ կան, թե ոչ»: Հիմա թերեւս կան. նոր իրավիճակ է: Հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել, դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Գուցե ազատության դիմաց ասելի՞ք ունենա, որը կարող է դառնալ նոր երեւան եկած հանգամանք, հետեւաբար նաեւ քրգործի քննության նոր հիմք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14