Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները․ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու հնարավորություններին։ Նախարար Թորոսյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը, և պատրաստակամություն հայտնել առկա համագործակցությունն ամրապնդել ոլորտային հուշագրերի շրջանակում։ Նախարարը նաև բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության դերը՝ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։ Դեսպան Ալ-Օրայֆանը ևս շեշտել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման դերը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02