Երկու մեքենաների՝ մինիվենի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով զոհերի թիվը Ալթայի երկրամասի Տոպչիխինյան շրջանում հասել է ութի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։ «Ճշտված տվյալներով՝ ութ մարդ զոհվել է ՃՏՊ հետեւանքով։ Վեց հոգի մահացել է տեղում, մեկը՝ շտապօգնության մեքենայում, եւս մեկը՝ Կալմանյան կենտրոնական հիվանդանոցում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Տարածաշրջանային առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ չորս մարդ տեղափոխվել է շրջանային կենտրոնական հիվանդանոց, մեկը՝ Կալմանյան հիվանդանոց, բոլոր հինգ մարդիկ ծանր վիճակում են։ Գործակալության զրուցակցուհու խոսքով՝ տարածաշրջանի առողջապահության նախարարությունում գործի են դրվել շտապօգնության չորս բրիգադներ։ Շրջանային հիվանդանոցներ է ուղարկվել երկրամասի Աղետների բժշկության կենտրոնի բրիգադը։ Այն բանից հետո, երբ տուժածների վիճակը կայունանա, նրանց կուղարկեն երկրամասի հիվանդանոց։ Անհրաժեշտության դեպքում գործի կդրվի սանիտարական ուղղաթիռը, այն պատրաստ վիճակում է։ Ինչպես ճշտել են ՏԱՍՍ-ին Ռուսաստանի ԱԻՆ ԳՎ տարածաշրջանի մամուլի ծառայությունում, նախնական տվյալներով՝ վթարի պահին երկու մեքենաներում գտնվել է 16 մարդ։ ՆԳՆ մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ տեղի ժամանակով ժամը 07.50-ին Տոպչիխինյան շրջանի Բառնաուլ-Ռուբցովսկ ավտոճանապարհի 47 կիլոմետրում Nissan Presage մեքենայի՝ 1992 թվականին ծնված վարորդը Բառնաուլից շարժվում էր դեպի Ալեյսկ քաղաք, դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ եւ բախվել Fiat Ducato-ին, որը շարժվում էր հանդիպակաց ուղղությամբ։ «Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պարզում են հնարավոր ականատեսներին եւ վկաներին՝ հանգամանքները ճշտելու համար, որոնց պայմաններում Nissan Presage-ն հայտնվել է հանդիպակաց ուղու վրա։ Արդեն հայտնի է, որ մեքենայի վարորդը մասնավոր փոխադրումներով չի զբաղվել։ ՃՏՊ-ի պահին մեքենայում միայն նրա հարազատներն էին»,- լրագրողներին ասել են Ալթայի երկրամասի ՆԳՆ ԳՎ-ում։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03