Google-ը սկսել է թարմացնել ալգորիթմն իր որոնողական համակարգում, որը խոշորագույն թարմացումն է առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում: Financial Times-ը նշում է, որ դա առաջին դեպքն է, երբ գործնականում կկիրառվի լեզվի բնական մշակման տեխնոլոգիան, որը գրավել է գիտնականների ուշադրությունը դեռեւս անցած տարի: Լեզվի ընկալումը արհեստական ինտելեկտի ամենամեծ դժվարություններից է, գրում է թերթը: Բառերի իմաստը կարող է փոխվել՝ կախված նրանից, թե ով եւ ինչ կոնտեքստում է կիրառում այս կամ այն բառը: Դեռեւս Google որոնողական համակարգի ալգորիթմը փորձել է որոշել, թե օգտատերերի հարցման մեջ որ բառն ունի ամենամեծ նշանակությունը: Կարճ կամ հաճախակի հանդիպող բառերը այն անտեսում էր: Դա թույլ էր տալիս համակարգին որոշել հարցման հիմնական թեման, սակայն հաճախ խանգարում էր հասկանալ, թե հատկապես ինչ է ցանկանում փնտրել օգտատերը, գրում է Forbes-ը: BERT անունով հայտնի նոր տեխնոլոգիան հենվում է լեզվական մոդելի վրա, որը հիմնված է համացանցում տեքսի հսկայական ծավալների վերլուծության վրա: Հարցման մեջ հերթականությամբ բառերը վերլուծելու փոխարեն BERT-ը վերլուծում է դրանք միաժամանակյա ռեժիմում՝ ներառյալ ավելի վաղ անտեսված կարճ բառերը: Որպես հարցման օրինակ, որն այժմ որոնողական համակարգը սովորել է հաղթահարել, ընկերության աշխատակիցները ներկայացնում են հետեւյալը. «Քանի՞ տարեկան էր Թեյլոր Սվիֆթը, երբ Քանյեն թռչկոտում էր բեմի վրա»: Ընդ որում՝ ընկերությունը հայտնում է, որ փոփոխությունները աննկատ կլինեն օգտատերերի մեծամասնության համար: Թարմացումը կանդրադառնա յուրաքանչյուր տասներորդ հարցմանը, պատմել է որոնման հարցերով FT-ի փոխնախագահ Պանդու Նայաքը: Վերջին օրերին Google-ն արդեն սկսել է թարմացնել իր ինֆորմացիոն կենտրոնների ծրագրային ապահովումը անգլերեն հարցումների մշակման գործընթացը փոխելու համար, իսկ առաջիկայում կզբաղվի նաեւ ուրիշ լեզուներով արված հարցումներին:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03