Facebook սոցցանցը սկսել է փորձարկել News Tab-ը («նորությունների ներդիր»)՝ լրագրությունն առաջ տանելու սոցցանցի վերջին քայլը, հաղորդում է AFP-ը: News Tab-ը առանձնացած կլինի օգտատերերի սովորական ալիքներից եւ կպարունակի հոդվածներ գործընկեր լրատվական կազմակերպություններից, ընդ որում, սոցցանցը կապավինի ոչ միայն մարդկային հսկողությանը, այլ նաեւ ալգորիթմական «անհատականացմանը»: «Նոր ներդիրը մարդկանց հնարավորություն է տալիս վերահսկել պատմությունները, որոնք նրանք տեսնում են, եւ ուսումնասիրել իրենց նորությունների հետաքրքրությունների ավելի լայն շրջանակ հենց Facebook-ի հավելվածում»,- ասվում է սոցցանցի հայտարարության մեջ: Այդ նախաձեռնությունը համապատասխանում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ «որակյալ լրագրությունն» առաջ տանելու կոչին եւ ընթերցողներին օգնում է մասնագիտական կոնտենտից հեռացնել վիրուսային խաբեությունը: Ակնկալվում է, որ դրա համար սոցցանցը կվճարի որոշ լրատվական կազմակերպությունների: Սոցցանցը մոտ 200 լրատվական կազմակերպությունների գործընկեր է, ներառյալ՝ Wall Street Journal, Washington Post, CBS News, BuzzFeed, Fox News, Boston Globe, Bloomberg եւ Vanity Fair: Facebook-ը հայտարարել է, որ փորձարկման սկզբնական փուլում այն «կցուցադրի տեղական օրիգինալ ռեպորտաժներ, տեղական նորություններ երկրի խոշորագույն քաղաքներից, այդ թվում՝ Նյու Յորքից, Լոս Անջելեսից, Չիկագոյից, Դալաս-Ֆորտ-Ուերտից, Ֆիլադելֆիայից, Հյուսթոնից, Վաշինգտոնից»:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14