«Ժողովուրդ» օրաթերթը միայն իրեն հայտնի նպատակներով շարունակում է իր լսարանին հրամցնել իրականության հետ որևէ աղերս չունեցող, հիմնազուրկ և մտացածին տեղեկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից: Հիշյալ լրատվամիջոցն այս անգամ՝ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին, հանդես է եկել հերթական մտացածին հրապարակմամբ, որում անդրադարձել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հարցաքննության՝ իրականությանը չհամապատասխանող հանգամանքներին: Մասնավորապես, հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել, թե իբր «ՀՔԾ քննիչը Գագիկ Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները, ինչին ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով: ՀՔԾ քննիչները, մեր տեղեկություններով, նրա ցուցմունքը դասախոսություն են որակել»: Նշված տեղեկատվությունն ընդամենը տվյալ հրապարակման հեղինակի երևակայության արդյունքն է, ուստի լրատվամիջոցներին և հանրությանը կոչ ենք անում այն չընդունել որպես հավաստի տեղեկատվություն: Միաժամանակ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ իրենց երևակայության արգասիքները որպես իրողություն ներկայացնելու արատավոր գործելաոճից:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01