Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա է նշանակել: Ակցիան ծրագրված է սկսել ժամը 15:00-ին: Այս մասին «Osmanqızı TV» համացանցային հեռուստաընկերությանը տեղեկացրել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին: Ընդդիմությունը Բաքվի իշխանություններին առաջարկել է համաձայնեցնել ակցիայի անցկացման վայրը կա՛մ «Մահսուլ» մարզադաշտում, կա՛մ «Մայիսի 28» մետրոկայարանի մերձակա հրապարակում: «Մենք առաջարկել ենք փոխզիջումային տարբերակ: Մենք կարող ենք ակցիան անցկացնել նաև «Մեհսուլ» մարզադաշտում: Բայց եթե կառավարությունը կրկին համաձայնություն չտա այդ վայրին, մենք մեր ակցիան կանցկացնենք «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց»,-ասել է Քերիմլին: Նրա խոսքով՝ այս ցույցի անցկացումն ադրբեջանցի ժողովրդի կամքի կատարումն է: «Այս որոշումը մենք ընդունեցինք՝ զգալով սոցիալական ցանցերում ժողովրդի աջակցությունը: Բավականին մեծ քանակությամբ մարդիկ են պահանջում ցույցի անցկացում: Մենք զգում ենք նոր ազգային շարժման սկիզբը»,-հավելել է Քերիմլին: Այս տարվա հունվարի 19-ի ընդդիմության ցույցից հետո, իշխանությունները թույլ չեն տալիս Բաքվի սահմաններում ցույցեր անցկացնել: Քաղաքային իշխանությունները ցույց անցկացնելու համար առաջարկում են Լոքբատան գյուղի մարզադաշտը, որը գտնվում է Բաքվից 20 կմ-ի վրա: Ընդդիմությունն անընդունելի է համարում ակցիայի անցկացումը քաղաքից կտրված տարածքում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ընդդիմությունն ակցիայի փորձ արեց քաղաքի կենտրոնում, որը կոշտ միջոցներով ճնշվեց ոստիկանական ուժերի կողմից:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14