««Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ևս 2 բանտարկյալ՝ Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը դեռ 2017 թվականին են դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար»,- այս մասին 168.am-ին երեկ ասել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նանա Նավիկյանը՝ հերքելով այսօր Sputnik Արմենիային տված իր տեղեկությունը:
Նավիկյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Հունանյանը, ինչպես նաև հանցախմբի ցմահ դատապարտված 2 անդամները՝ Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը, ովքեր շարունակում են կրել պատիժը, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, չեն դիմել։
Դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատմանը դիմելու հնարավորության ու ընթացակարգերի մասին տեղեկություն ստանալու համար 168.am-ը խոսեց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ: Պարզվեց, որ «Sputnik Արմենիա»-ի հոդվածում վրիպակ է եղել, ու ըստ Նավիկյանի, դեռ չի շտկվել:
«Sputnik Արմենիային» ասված էր, այնտեղ մի փոքր վրիպակ էր գնացել, ըստ երևույթին իրենք չեն շտկել դեռ: Վրիպակ էր գնացել: Այնտեղ ինքը գրել էր, որ չեն դիմել, չեն դիմել՝ նկատի ուներ նախկինում»,-ասաց Նավիկյանը:
Պարզվում է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված հանցախմբի անդամներից երկուսը՝ Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար դիմել են դեռ 2017 թվականին, բայց ստացել են բացասական եզրակացություն:
«2017-ին Դերենիկ Բեջանյանը դիմել էր պայմանական վաղաժամկետի համար: Սակայն անկախ հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել: Դրանից հետո նա կարող էր ևս դիմել: 2019 թվականին էլ է դիմել վաղաժամկետ ազատման համար, սակայն կրկին բացասական եզրակացություն: Աշոտ Կնյազյանը նույնպես 2017թվականին դիմել է վաղաժամկետ ազատման, նա նույնպես ստացել է բացասական եզրակացություն: Բայց 2019 թվին ինքը չի դիմել: Բեջանյանը դիմել է 2019 թվին, որը ստացել է ևս բացասական եզրակացություն, իսկ Կնյազյանը՝ ոչ, չի դիմել, իրավունք ունի դիմելու»,-ասել էր Նավիկյանը:
Կարեն Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասով Նավիկյանը 168.am-ին ասաց, որ նա առհասարակ չի դիմել:
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, 2019 թվականի սեպտեմբերի 11-ին դիմել էր վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով:
Դիմումի պատասխանը կտրվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14