ARM | RUS |

2018-ի «գունավոր» հեղաշրջման հետքերով. 168.am

26.10.19 | 22:06

«Իմքայլականները» շարունակաբար պնդում են, որ 2018թ.-ի ապրիլ-մայիսյան դեպքերը «մաքուր» հայկական, առանց օտար միջամտության՝ ինքնաբուխ դեպքեր էին: Սակայն օրերս սորոսական Արսեն Խառատյանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ինքը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ին` նշելով, թե առանց այդ երկրի աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի:

Ստացվում է, որ Խառատյանն ԱՄՆ բարձր ամբիոնից այդ երկրին «մեղադրել է» ՀՀ ներքին գործերին խառնվելու մեջ, իսկ իրենց բացահայտել՝ որպես գործակալներ: Միգուցե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի մասին խոսելիս նկատի է ունեցել նաև այս իրողությունը, որտեղ ինքը հանդիսացել է հիմնական դերակատար:

Հյուսիս-ատլանտյան քամիների հոտը դեռևս սուր զգացվում էր հենց 2018թ.-ին:

Նախ՝ 2018թ.-ին ԱՄՆ-ը այդպես էլ չշնորհավորեց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, այլ դրա փոխարեն՝ Պետական դեպարտամենտի միջոցով սպառնագին հրահանգեց ոչ մի պարագայում չարձագանքել փողոցային ցուցարարներին:

Հայտնի դեպքերից հետո ԱՄՆ-ը և ԵՄ-ն շտապեցին ողջունել և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին. այն թիմին, որոնց նրանք երկար տարիներ աճեցրել էին Հայաստանում: Այսպես.

Ապրիլյան հեղաշրջման մեջ ակտիվորեն ներգրավված էր սորոսական ողջ կոնգլոմերատը՝ իր դուստր ՀԿ-ներով, որոնց ներկայացուցիչներին հետագա կառավարությունում և ԱԺ-ում առանցքային պորտֆելներ ու մանդատներ տրվեցին:

Մասնավորապես, տխրահռչակ Արայիկ Հարությունյանը վերածվեց սուպերնախարարի, նույն ցանցի անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Սպասարկուների ցանկում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ նշանակվելուց հետո կոռուպցիոն սկանդալում ներքաշված Դավիթ Սանասարյանը:

2018-ի ապրիլյան հեղաշրջումն անհնարին կլիներ առանց ծանր հրետանու՝ աղանդավորության գործադրման: Տարբեր հաշվարկներով ՀՀ-ում գրանցված է մոտ 200 հազար աղանդավոր, որոնք բոլորն էլ դրսևորել են ակտիվություն հեղաշրջման գործընթացներում՝ պետական ենթակառուցվածքները դիվերսիոն եղանակներով կաթվածահար անելուց՝ մինչև գործընթացների կոորդինացում և ուղղորդում: Այդ օրերին առավելապես ակտիվ էին «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները: Այս աղանդն իր շարքերում հասցրել էր գրավել հայաստանյան շոու-բիզնեսի տարբեր դեմքերի՝ ամերիկյան սիթիզեն դարձած Անդրեից մինչ Մհեր:

Հետաքրքրական է, որ դեպի հայրենիք քաղաքական խոպանի էին գործուղվել նաև ԱՄՆ-ի ու Կանադայի սփյուռքահայ գործիչները, մասնավորապես՝ ներհայաստանյան գործընթացներին ժամանակ առ ժամանակ անպատեհ խառնվող Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը:

Արևմտյան ցանցի կողմից հայությանը մատուցած անակնկալներից մեկն էլ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար նշանակելն էր, ով, Նիկոլի կողմից Լոս Անջելեսը սփյուռքի մայրաքաղաք հռչակելուց հետո, ակտիվ «աշխատում» է հատկապես ռուսահայ գաղութի հետ:

Վերջերս էլ պարզվեց, որ քայլականների տնտեսական հեղափոխությունն ու ներդրումային բումը մնացել են Քիմ Քարդաշյանի ու Սերժ Թանկյանի ուսերին, ովքեր առայժմ օդում խոստումներ են տվել:

Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին մնում է ապրիլյան հեղաշրջումը չանվանել մաքուր հայկական, այլ բացահայտել իրական պատվիրատուներին, նրանց տրված ցուցումները և լայն ժպտալ:

Հ.Գ. Վերոգրյալի համատեքստում, իբրև հետգրություն, նպատակահարմար գտանք ևս մեկ անգամ ի ցույց դնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը մեր երկրում:

Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է 1997թ.-ին, իսկ դրամաշնորհներ տրամադրել սկսել է արդեն 1998թ.-ից։ Հայաստանում այս կառույցի հիմնական կորիզը բաղկացած է թվով 60 կազմակերպություններից, որոնք միավորվել են 2003թ.-ին ստեղծված «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ներքո:

Վերոհիշյալ նախաձեռնության կազմակերպությունների մի մասը, մասնավորապես՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն (ղեկավար՝ Լարա Ահարոնյան), «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն (ղեկավար՝ Մարո Մաթոսյան), «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ն (Ջեմա Հասրաթյան), «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասար իրավունքների կոալիցիա» (ղեկավար՝ Անահիտ Չիլինգարյան), «Փինք Արմենիա» ՀԿ-ն (նախագահ՝ Լիլիթ Ավետիսյան), «Նոր սերունդ» ՀԿ-ն (ղեկավար՝ Սերգեյ Գաբրիելյան), տեղեկատվական ոլորտում իրականացնում են գենդերային գաղափարախոսության և ԼԳԲՏ անձանց ապրելակերպի քարոզ՝ փորձելով այլասերումը ներկայացնել՝ որպես նորմ։

Դրա իրավական ամրագրման նպատակով ՀՀ կառավարություն ու Ազգային ժողով են ներկայացվել օրենքի նախագծեր, որոնք ուղղված են այլասերված ապրելակերպով անձանց լայն իրավունքների ամրագրմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Հաջորդ ուղղությունը, որը սպասարկում են այդ կազմակերպությունների մի մասը, Հայաստանում հակառուսականության քարոզչությունն է: Այդ գործին լծվել են «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը (ղեկավար՝ Լևոն Բարսեղյան) «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» (ղեկավար՝ Արթուր Սաքունց), «Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն» (ղեկավար՝ Ավետիք Իշխանյան): Սպասարկվում է նաև մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, այսպես կոչված, ռազմաքաղաքական վերլուծությունների իրականացումը, որոնք միտված են ՀԱՊԿ-ը ներկայացնել՝ որպես ամորֆ մի մարմին, Ռուսաստանը՝ որպես ոչ բարեկամ, իսկ հաճախ՝ նաև թշնամի երկիր, իսկ Եվրասիական տնտեսական կառույցը՝ ապագա չունեցող տնտեսական միավոր: Այդ աշխատանքներում մեծ ներդրում ունեն «Տարածաշրջանային համագործակցության և գլոբալիզացիայի վերլուծական կենտրոնը» (ղեկավար՝ Ստեփան Գրիգորյան), «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը» (ղեկավար՝ Ստեփան Դանիելյան), «Հոդված 3» ակումբը (ղեկավար՝ Գայանե Աբրահամյան):

Ի դեպ, 2016 թ.-ին Երևանում ՊՊԾ գնդի գրավման և հետագա զարգացումների ընթացքում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը և իր համախոհները համացանցում տարածում էին թռուցիկներ, որոնք նկարագրում էին ոստիկանության դեմ գործողություններ իրականացնելու մեթոդները։ Հատկանշական է, որ նույնաբովանդակ թռուցիկներ տարածվում էին նաև բոլոր այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել պետական զինված հեղաշրջումներ գունավոր հեղափոխությունների սցենարներով (մասնավորապես՝ Ուկրաինայում 2014 թ.-ին, երբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում): Ակնհայտ էր, որ նման թռուցիկների և քարոզչական այլ նյութերի տարածումը նաև համացանցում հետապնդում էր ՀՀ-ում իրավիճակն ապակայունացնելու և ոստիկանության հետ բախումներ հրահրելու նպատակ։

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև ՀՀ-ում մի շարք երկրների և կառույցների դեսպանատները և անձամբ հավատարմագրված դեսպաններն ու դիվանագիտական կարգավիճակ ունեցող այլ երկրների պաշտոնյաները։

Վերջում հիշեցնենք, որ 2015 թ.-ի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության դատախազությունը կայացրել է որոշում, որով Ռուսաստանի տարածքում երկու օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը ճանաչվել է անցանկալի: Այդ կազմակերպություններն են «Բաց հասարակության հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպությունը և «Բաց հասարակության համագործակցության հիմնադրամ ինստիտուտը»:

Վահե Հայկունի



168.am


Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01