ARM | RUS |

Տեղի ունեցածը հայկական դիվանագիտության խայտառակ ձախողումն էր. Արման Բաբաջանյանը՝ ԱԳ նախարարի հարցազրույցի մասին

26.10.19 | 18:10

«Ա1+»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդմանը։

– ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդմանը տված հարցազրույցը միարժեք չընդունվեց Հայաստանում: Հատկապես քննադատության արժանացավ հարցազրույցը վարող Սթիվեն Սակուրի` «Արցախը հայկական տարածք չէ» պնդմանն ուղղված ՀՀ արտգործնախարարի պատասխանը: Ձեր կարծիքով Զ.Մնացականյանի` որպես ՀՀ արտգործնախարարի պատասխանը համարժեք չէ՞ր լրագրողի այդ պնդմանը, թո՞ւյլ էր, և ի՞նչ պետք է նա ասեր, որ ավելի ուժեղ ու համարժեք լիներ:

– Կարծում եմ, Զոհրաբ Մնացականյանի պատասխանը ինչպես այդ, այնպես էլ մնացած հարցերին մեղմ ասած համարժեք չէր և հեռու էր ղարաբաղյան հարցում հայակական կողմի դիրքորոշումից: Զոհրաբ Մնացականյանը անգամ կարճ ժամանակում կարող էր գոնե հակիրճ ներկայացնել Արցախի՝ հայկական լինելու իրավաքաղաքական, պատմական հիմքերը, Արցախն Ադրբեջանին բռնակցելու ընթացքն ու հակամարտությունը ծնած պատճառները: Տպավարություն էր, որ Զոհրաբ Մնացականյանը չի ցանկանում կամ չի կարողանում դուրս գալ այն տրամաբանությունից, որը հարցազրույցի ընթացքում պարտադրում էր հաղորդավարը: Պատասխանը, այո, թույլ էր, ոչ համարժեք և ըստ էության` հակահայկական: Ասածս բնականաբար, չի նշանակում, թե Մնացականյանը միտումնավոր էր այդպես վարվում, պարզապես նրա մասնագիտական, քաղաքական ունակությունները չբավանակացրեցին՝ հաղորդավարի կողմից ակնհայտորեն որդեգրված հակահայկականության գիծը կոտրելու, բեկելու համար: Այդ հարցազրույցի ընթացքում մենք Մնացականյանից որևէ բառ չլսեցինք ազգերի ինքնորոշման սկզբունքի, Արցախում ապրող մարդկանց իրավունքների ու ազատությունների մասին: Եվ վերջին հաշվով մենք չլսեցինք հստակ հակադարձում հաղորդավարի այն պնդմանը թե «Արցախը հայկական տարածք չէ»: Հայաստանի արտգործնախարարը չկարողացավ հակառակն ապացուցել, ինչը ուղղակի ամոթ և խայտառակություն է մեր դիվանագիտության համար: Հանուն արդարության՝ պետք է նշեցեմ, որ այդքան քննադատության արժանացած նախկին արտգործնախարարները՝ Վարդան Օսկանյանն ու Էդուրադ Նալբանդյանը, երբեք համանման խայտառակ իրավիճակում չեն հայտնվել:

– Ս.Սակուրն ասում է, թե Amnesty International-ի նման անկախ խմբերը խոսել են «ձեր զինված ուժերի կողմից իրականացված խախտումների մասին»: Արդյոք այդ դաշտում չկայի՞ն Ադրբեջանի հետ համեմատություններ անցկացնելու հիմքեր, որ այդ երկիրն էլ խախտումներ է թույլ տվել, միգուցե ավելի շատ:

– Այդ դաշտում կային ոչ միայն ուղղակի խախտումների մասին Ադրբեջանի իրականացրած քայլերի մասին հիմքեր, այլ ընհանրապես ի պատասխան այդ հարցի՝ պետք էր խոսել Արցախի տարածքում 1990-ակականներին Ադրբեջանի իրականացրած ընհուպ ցեղասպանական գործողությունների մասին, պետք էր հիշեցնել Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, Մարաղայի ու Խոջալուի ցեղասապանությունները: Մինդեռ Զոհրաբ Մնացականյանը բավարարվեց ընդամենը շատ թույլ, մակերեսային անհամաձայնությամբ, որից անգամ արդարացման տպավորություն էր ստեղծվում:

– Ս.Սակուրը տվյալ է բերում, թե հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կառավարությունը մեղադրել է Հայաստանի զինված ուժերին 20 անգամ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Մենք ամեն օր կամ ամեն շաբաթ տվյալներ ենք ներկայացնում, որ Ադրբեջանը քանի անգամ է խախտել հրադադարը, և դրանք շատ ավելի մեծ թվեր են: Ի դեպ, հայկական կողմը հաճախ ներկայացնում է, թե կրակոցներով պատասխանում է Ադրբեջանի կրակոցներին: Դիվերսիոն հարձակումներ են լինում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմանին: Ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ում Ադրբեջանի կրակոցներից մարդ է սպանվում կամ վիրավորվում: Արդյոք չարժե՞ր նման տվյալներ ներկայացնել և ցույց տալ, որ իսկապես, Հայաստանն է խաղաղության ջատագովը, որ հայկական երկրներն են հարձակման ենթարկվում:

– Ադրբեջանի կողմից հրադադարի մշտական ու շարունակական խախտումների մասին գիտեն բոլորը, այդ թվում՝ համանախագահները, միջազգային հանրությունը, որը հասկանալի պատճառներով ընդամենը չի բարձրաձայնում այդ մասին: Զոհրաբ Մնացականյանը ոչ միայն պետք է հիշատակեր այդ փաստերը, այլ նաև պետք է ներկայացներ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի և միջնորդների ջանքերով ամրագրվեց հրադադարի խախտման միջադեպերը հետաքննող սարքավորումների տեղադրման պարտավորություն, որին հայկական կողմն ամբողջությամբ պատրաստ է, սակայն Ադրբեջանը արդեն ավելի քան երեք տարի հրաժարվում է այդ պարտավորությունից: Մինդեռ Զոհրաբ Մնացականյանի շուրթերից մենք չլսեցինք որևէ խոսք մեզ համար այդքան կարևոր ու Սակուրի տված հարցին հակադարձող Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Եվ այո, Մնացականյանը պետք է խոսեր ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից արձանագրվող կրակոցների, այլ նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ռմբակոծման, հատկապես Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի կողմից կիրառվող դիվերսիոն գործողությունների մասին, որոնց արդյունքում մենք պարբերաբար ունենում ենք զոհեր և վիրավորներ ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում:

– Իհարկե, հաղորդավարը բավականին պրովոկացիոն հարցեր էր տալիս, բայց պատասխանողն արտգործնախարար էր: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես այդ պատասխանները: Զ.Մնացականյանը դիվանագիտորե՞ն է պատասխանել, թե՞ նրա պատասխանները թույլ էին, նա չի կարողացել ներկայացնել կամ պաշտպանել մեր երկրի շահերը:

– Այո, հաղորդավարի հարցերը պրովոկացիոն էին, բայց դա որևէ կերպ չի արդարացնում Զոհրաբ Մնացականյանի թույլ, անդեմ ու պաշտպանվող վարքագիծը հաղորդման ընթացքում ընդհանրապես տեղի ունեցածը հայկական դիվանագիտության խայտառակ ձախողումն էր, որը պետք է ունենա հետևանքներ: Խնդիրն այն է, որ միջազգային լրատվամիջոցներում պետության բարձրաստիճան պաշտոնյաների նման ձևաչափի հարցազրույցները անցնում են կամ պետք է անցնեն նախապատրաստական փուլ, որպես կանոն համաձայնեցվում են հարցերը կամ առնվազն հարցերի շրջանակը, հարցազրույցի ընդհանուր տրամաբանությունը: Ակնհայտ է, որ կոնկրետ այս հարցազրույցին նման աշխատանք չի նախորդել, այլապես Զոհրաբ Մնացականյանը գոնե պատրաստված կլիներ: Իսկ դա նշանակում է, որ չի կատարվել համապատասխան դիվանագիտական աշխատանք, ինչը Զոհրաբ Մնացականյանի ուղղակի բացթողումն է, խայտառակ բացթողումը: Ի դեպ, մենք արդեն մի քանի ամիս է՝ դեսպան չունենք Մեծ Բրիտանիայում, և կարծում եմ՝ նաև դա է որոշակիորեն պատճառ դարձել բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցում նման խայտառակ հարցազրույցի անցկացման համար:

– Արդյոք համարժե՞ք էին Զ.Մնացականյանի պատասխանները հետևյալ հարցերի վերաբերյալ` «համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու», «Արտաքին վեկտորի` ԵՏՄ-ին անդամակցելու և ԵՄ-ի հետ ունեցած հարաբերության մակարդակի» «Իրանի հետ համագործակցելու» մասին:

– Նշված հարցերի վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանի պատասխանները չափազանց մակերեսային են, ինչը դրանք դարձնում էր խոցելի: Համակարգային կոռուպցիայի վերացման առումով արտգործնախարարը խոսում էր միայն հանձնառության մասին՝ չներկայացնելով փաստացի այն վիճակը, որ այո, այսօր Հայաստանում համակարգային կոռուպցիա իսկապես չկա: Շատ ավելի թույլ էին արտաքին քաղաքական կողմնորոշման մասին Զոհրաբ Մնացականյանի պատասխանները, նա ընդամենը ներկայացնում էր այն կաղապարված մոտեցումները, կլիշեները, որոնք դրված են մեր արտաքին քաղաքականության հիմքում: Իմ կարծիքով, սակայն, Զոհրաբ Մնացականյանը պետք է խոսեր ոչ միայն ու գուցե ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքակրթական, արժեքային կողմնորոշման մասին, որը որդեգրել է Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո: Նա պետք է ասեր, որ մեր արտաքին քաղաքականությունը կառուցվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների հարգման հիման վրա, որը եթե ոչ ուղղակիորեն, ապա առնվազն անուղղակի կերպով մեզ դարձնում է քաղաքակիրթ ազգերի ընտանիքի լիիրավ անդամ: Սակայն մենք Զոհրաբ Մնացականյանից այդպիսի հայտարարություններ չլսեցինք, նա խոսում էր այնպիսի ստանդարտ ձևակերպումներով, որպիսիք ներկայացնում է, ասենք, ԱԳՆ խոսնակը պարբերական ճեպազրույցների ժամանակ: Մինդեռ Մնացականյանը գտնվում էր աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի տաղավարում և պետք է այդ առիթն ու հնարավորությունն օգտագործեր Հայաստանը, Նոր Հայաստանը աշխարհին ներկայացնելու համար: Դա ցավոք, տեղի չունեցավ, և այդ հարցազրույցի միակ դրական կողմը Զոհրաբ Մնացականյանի վարժ անգլերենն էր:

– Կիսո՞ւմ եք այն կարծիքները, թե նման հարցազրույցից հետո Զ.Մնացականյանը պետք է հրաժարական տա:

– Այո, կիսում եմ կարծիքները, որ հարցազրույցից անմիջապես հետո Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա: Եթե անգամ նա անձնապես հրաժարական չտա, վարչապետը պետք է նրան պաշտոնական անի: Խնդիրն այն է, որ այդ հարցազրույցում ոչ միայն ուղղակի պրովոկացիոն հարցեր էին հղվում, այլ ուղղակիորեն ծաղրի, հեգնանքի էր ենթարկվում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ընտրված իշխանությունը: Իսկ դա, ինչպես վերը նշեցի, համապատասխան դիվանագիտական աշխատանքի բացակայության հետևանքն էր: Այդ հարցազրույցի հետ կապված վստահ եմ, որևէ նախապատարաստական աշխատանք չէր կատարվել, ինչի արդյունքում Հայաստանը ծաղրի ենթարկվեց ամբողջ աշխարհի առաջ: Կարծում եմ, Զոհրաբ Մնացականյանի անձնական և մասնագիտական որակները պետք է ստիպեին նրան Լոնդոնից Հայաստան վերադառնալ ազատման դիմումով:


Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ. ՍիվիլՆեթ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ....

16:45

Արսեն Թորոսյանը ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացված ծրագրերի ընթացքը

Արսեն Թորոսյանը ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացված ծրագրերի...

16:16

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի...

15:45

ԱԳՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառում է կազմակերպել

ԱԳՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային...

15:29

ՀՀ-ում միակ կին քաղբանտարկյալը` Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ. Փաստաբան

ՀՀ-ում միակ կին քաղբանտարկյալը` Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ....

14:44

Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալո՞ւ եք, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալո՞ւ եք, թե՞ ոչ. Նիկոլ...

14:18

ՌԴ-ում եղել եմ երկու օրով՝ անձնական հարցերով. Քոչարյանը՝ Կիրիենկոյի հետ հանդիպման լուրերի մասին

ՌԴ-ում եղել եմ երկու օրով՝ անձնական հարցերով. Քոչարյանը՝ Կիրիենկոյի հետ հանդիպման լուրերի...

13:28

Վթար՝ Վաղարշապատում․ կա տուժած

Վթար՝ Վաղարշապատում․ կա տուժած

13:09

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք կատարվողի հետ, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ. Քոչարյան (Տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք կատարվողի հետ, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ....

12:49

Համակարգված կոռուպցիա. տնօրենը կաշառել է համայնքային ու պետական պաշտոնյաների․ գործը դատարանում է

Համակարգված կոռուպցիա. տնօրենը կաշառել է համայնքային ու պետական պաշտոնյաների․ գործը դատարանում...

12:32

Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցման նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության անդամները (Տեսանյութ)

Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցման նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել...

12:13

Փաշինյանը 5 հազար զոհերով ծնել է խաղաղության օրակարգ և փորձում է դրա հեղինակը լինել. Քոչարյան

Փաշինյանը 5 հազար զոհերով ծնել է խաղաղության օրակարգ և փորձում է դրա հեղինակը լինել....

12:10

Վաշինգտոնի փաստաթղթերից Հայաստանը ստացել է զրո, միայն պրոբլեմներ. Ռոբերտ Քոչարյան

Վաշինգտոնի փաստաթղթերից Հայաստանը ստացել է զրո, միայն պրոբլեմներ. Ռոբերտ...

11:38

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

11:23

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (ուղիղ)

11:02

Օնիկ Ախվերրդյանը ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

Օնիկ Ախվերրդյանը ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

10:45

Մեդվեդևը՝ Մակրոնի մասին. Նույնիսկ մեր կազակների ձիերը ավելի լավ կկատարեին նրա աշխատանքը

Մեդվեդևը՝ Մակրոնի մասին. Նույնիսկ մեր կազակների ձիերը ավելի լավ կկատարեին նրա...

10:32

Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև Մակրոնի հրաժարականը․ հարցում

Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև Մակրոնի...

10:16

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի...

09:43

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել...

09:35

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու...

09:02

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

09:44

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել...

09:16

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի...

09:02

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են...

09:52

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

09:45

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

09:33

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը...

09:16

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50...

09:03

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14