Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Մաքսային կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց օրենքում նախատեսված փոփոխությունները:
Նախարարի խոսքով` օրենքում նախատեսված փոփոխությունները թեթևացնում է քաղաքացիների ֆինանսական բեռը, ովքեր ներկրում կամ արտահանում են փոքրարժեք ապրանքներ.«Բազմաթիվ քաղաքացիներ, թե փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, թե պարզապես անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, մշտապես բարձրաձայնել են այն հարցը, որ իրենք փոքրարժեք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք որպես կանոն ավելի բարձր են, քան գույքի արժեքը:
Մասնավորապես, եթե կատալոգներ են ներմուծում, որի արժեքը 5000 դրամ է, քաղաքացիները ստիպված են լինում 6000 դրամ վճարել ոչ միայն որպես մաքսավճար, այլ նաև կատարում են մի շարք այլ վճարումներ` ներառյալ մաքսային ներկայացուցչի կամ այսպես կոչված բրոքերի ծառայությունից օգտվելու վճարը, որը որպես կանոն տատանվում է 10 000-15 000-ի սահմաններում, իսկ եթե տվյալ փոքրարժեք ապրանքները մի քանիսն են, ապա այդ գումարը մի քանի անգամ աճում է»:
Նախարարի խոսքով` խնդիրը լուրջ է փոքր ու միջին բիզնեսի, այդ թվում նաև քաղաքացիների կողմից առևտրաշրջանառություն իրականացնելու ժամանակ ավելորդ վճարումներ կատարելու և առանձին վարչարարական ընթացակարգերում ներգրավելու հարցում:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ելնելով ԵԱՏՄ-ի անդամակցության ժամանակ ունեցած այն հնարավորությունից, որ մինչև 200 եվրո արժեքով գույքը կարող է ազգային օրենսդրության համապատասխան պարզեցված ընթացակարգով և առանց լրացուցիչ վճարների իրականացվել, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու Կառավարությունը հանդես են եկել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, չնայած Էդմոն Մարուքյանի առաջարկը վերաբերել է միայն արտահանմանը:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` առանձին դեպքերում քաղաքացիները կամ տնտեսավարող սուբյեկտները ստիպված են լինում դիմել մաքսային բրոքերների ծառայություններին, մինչդեռ ազգային օրենսդրությունը կարող է նախատեսել դեպքեր և հնարավորություններ, որպեսզի ինքնահայտարարման կարգով քաղաքացին կարողանա ինքը լրացնել և առանց որևէ ծառայությունից օգտվելու իրականացնել ներմուծում կամ արտահանում:
«Նշված փոփոխությունն էականորեն թեթևացում է քաղաքացիների բեռը: Փոփոխությունը հսկիչ գներին չի անդրադառնում, դա կարգավորված է ԵԱՏՄ շրջանակներում կնքված համաձայնագրով: Բայց դեռ այդ կարգավորումը, որ ունենք, և նաև ներքին օրենսդրությունը պահանջում է, որ առաջնահերթ դիտարկվի ինվոյսային գնի մեթոդը, և միայն առանձին դեպքերում է, որ բացառություններ է նախատեսված այլ մեթոդներ կիրառելու հարցում»:
Tert.am
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34