Այսօր՝ ապրիլի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը բաց տեքստով խոսելով խնդրի կարգավորման երկու տարբերակի մասին, հանրությանը չէր առաջարկում պատերազմ կամ հողերը զիջելու գնով խաղաղություն, ասաց. «ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ Սերժ Սարգսյանի` «Բլումբերգին» տված հարցազրույցում ինչպես հայաստանյան հասարակության, այնպես էլ միջազգային հանրությանն ուղղված հստակ շեշտադրումներ կային»:
«Հողերի հանձնման հետ կապված եկեք միանշանակ հայտարարություններ չանենք, որովհետեւ այդ մասով ՀՀ նախագահի տված պատասխանները պետք է կապել նախորդ մասում իր հնչեցրած մտքի հետ, որը վերաբերում էր Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությանը, եւ այնտեղ որոշակի ժամկետներ էին նշվում, խնդրում եմ կոնտեքստից դուրս որեւէ միտք մի առանձնացրեք»,-ասաց Նահապետյանը: Դիտարկմանը, որ ինքնորոշման հետ կապված կոնկրետ ժամկետների մասին չխոսվեց, Նահապետյանն ասաց, որ այժմ չեն կարող բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները: «Ես չեմ էլ տիրապետում այդ մանրամասներին, կամ այստեղ շատ քիչ թվով պաշտոնյաներ են տիրապետում այդ մանրամասներին: Այն ծավալով, որ հայտնի է մեզ, պետք է ասեմ բանակցային օրակարգում ներառված են տարբեր խնդիրներ, որոնցից մեկն էլ ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքն է եւ այդ առումով կան որոշակի գործողություններ, որոնք ենթադրվում է, որ պիտի իրականացվեն բանակցային գործընթացով: Ես որեւէ ժամկետների մասին չեմ կարող ասել: Բանակցային գործընթացը չի էլ վերսկսվել»,-նշեց ՀՀԿ-ական պատգմավորը:
Ինչ վերաբերում է հողերը զիջելու վերաբերյալ Արցախի բացասական դիրքորոշմանը, նա նշեց. «Հակասություններ պետք չէ փնտրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության միջեւ: Բնականաբար, խորհրդատվություներ անցկացվում են եւ մենք միշտ ասել ենք, որ ԼՂՀ իշխանությունը պետք է մասնակցի բանակցություններին եւ 1994 թվականի հրադադարի հաստատման համաձայնագրով ուղղակիորեն նախատեսված է Ղարաբաղը որպես կողմ, եւ բնական է, որ առանց ԼՂՀ ժողովրդի որոշման, չի կարող հակամարտության կարգավորման շուրջ վերջնական որոշում լինել»:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47